Հայ գործարար է սպանվել. ԶԼՄ-ներ
Նովոռոսիսկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:Այս մասին գրում է Nrnews.ru-ն՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին տեղի քաղաքի գլխավոր տաճարի դիմաց: «Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում: Մահացածի ինքնությունը պարզվել է, սակայն շատ բան չեմ կարող նշել»,- ասել է Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի բաժնի ղեկավարի ավագ օգնական Նատալյա Սմյացկայան: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սպանվածը հայկական սփյուռքի ներկայացուցիչ է:
