Նովոռոսիյսկում սպանվել է հայ գործարար
Նովոռոսիյսկում՝ քաղաքի մայր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերել են 55-ամյա տղամարդու դի: «Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում։ Մահացածի ինքնությունը պարզվել է, նա ձեռներեց է»,– Nrnews–ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի օգնական Նատալյա Սմայցկայան։ Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի ներմուծում» հոդվածներով։ Հետաքննությունը շարունակվում է։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ սպանվել է հայկական սփյուռքի ներկայացուցիչ։
