Պատերազմից հետեւությունը

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների գործընթացում բեկումնային փոփոխությունը մնում է չպատճառաբանված: Եթե մինչ վերջերս տրամադրվածությունն այնպիսին էր, որ Արցախում նույնպես, ինչպես եւ Հայաստանում, պետք է անցնեն խորհրդարանական կառավարման համակարգին, ապա այսօր արդեն այդ մտադրությունն ի չիք է դարձլ:   ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսվեց Հայաստանի օրինակով եւ Հայաստանում այդ նույն գործընթացի ավարտից հետո: Նախնական մտադրվածությունն այնպիսին էր, որ երկու հայկական պետությունները պետք է ունենան նույն կառավարման համակարգը: Պարզապես, ապրիլյան պատերազմի պատճառով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի ընդունումը հետաձգվեց ու հայեցակարգի նախնական տարբերալը Արցախի նախագաին ներկայացվեց օգոստոսի 1-ին ու ի զարմանս շատերի հայտնի դարձավ, որ Արցախում ոչ թե խորհրդարանական կառավարման մոդելի են անցում կատարելու, այլ ճիշտ հակառակը՝հայեցակարգի նախնական տարբերակում ամերիկյան ուժեղ նախագահական մոդելն է, որի ժամանակ նախագահը ղեկավարում է նաեւ կառավարությունը: Բեկումն անսպասելի էր, քանի որ Արցախի խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը կողմ էին խորհրդարանական մոդելին, իսկ շահագրգռիը վարչապետ Արա Հարությունյանի <<Ազատ հայրենիք>> կուսակցությունն էր: Այդ մոդելի իրագործմամբ Հարությունյանը կմնար իր պաշըոնում՝ փաստացի դառնալով երկրի ղեկավար:  Իսկ ահա, վարչապետական հավակնություններ ունեցող փոխվարչապետ դաշնակցական Արթուր Աղաբեկյանն այնքան էր ոգեւորվել այդ հեռանկարով,որ հարցազրույցը հարցազրույցի հետեւից տքնում էր հավաստիացնել, որ խորհրդարանական համակարգի գոյությունը օդ ու ջրի պես հարկավոր է Ղարաբաղին: <<Եթե Արցախի Հանրապետությունը ենթարկվի միջազգային հանրության ճնշումներին ՝ տարածքներ  զիջելու, Արցախի լինել-չլինելու առումով, ապա պետք է ասեմ, որ այս ծանր բեռը մեկ անձին թողնելն անթույլատրելի է: Այս մարտահրավերներին կարող է դիմանալ միայն խոհրդարանական կառավարման  համակարգը>> հարցազրույցներից մեկում ասել էր Աղաբեկյանը շարունակելով.<< Եթե խոսենք երկիրը հրամանագրերով ճգնաժամից հանելու խնդիրների լուծման մասին, իհարկե, արդյունավետ է նախագահական կառավարման  համակարգը: Պետք է խոստովանեմ, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում  ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական համակարգի տարրեր են գործում: Դրա  օրինակը կարող է հանդիսանալ ռազմական դրություն հայտարարելու դրույթը: Ռազմական դրություն հայտարարել՝ նշանակում է երկիր ղեկավարին, մեր այսօրվա պարագայում՝ նախագահին տալ լիազորություններ, որով նա պատրաստելու է  երկիրը պատերազմի, բայց ռազմական  դրություն հայտարարողը  Ազգային ժողովն է:  Նաեւ՝ այս կարեւոր մարտահրավերն է, որը ստիպում է մեզ ունենալ 100 % համամասնական ընտրակարգով ընտրված խորհրդարան>>: Մինչդեռ հակառակ պնդումների համաձայն խորհրդարանական կառավարման մոդելը պատերազմող երկրի համար իսկական չարիք է դառնալու, եւ որ այդ իրավիճակը պահանջում է ծիստ նախագահական համակարգ, որը ֆորսմաժորային իրավիճակներում վայրկյանների ընթացքում իզորու կլինի որոշումներ կայացնել: Բարեփոխումների իրական նպատակների մասին բոլորովին այլ խոսակցություններ կային, հրաժարվելով նախագահի իստիտուտից՝ նախեւառաջ նպատակ կար պատնեշել քաղաքական անցանկալի ֆիգուրների վերադարձը քաղաքականություն, մասնավորապես, նախկին նախագահի: Մինչդեռ ապրիլյան քառօրյա պատերազմը խառնեց ներքաղաքական դաշտի խաղաքարտերը, վերանայեց դիրքորոշումները ու Արցախի իշխանությունները թերեւս լայնախոհ   գտնվեցին եւ պետական շահը գերադասեցին անձնականին: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am