Սիրիական Հալեպ քաղաքում մնացել է 700.000 բնակիչ. Սերգեյ Շոյգու
Սիրիական Հալեպ քաղաքում մնացել է 700.000 բնակիչ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Դե, դուք գիտեք, դա խոշոր քաղաք էր՝ ավելի քան 2 մլն բնակիչ նախքան պատերազմը: Կանվանենք դա պատերազմ, քանի որ դա իսկապես պատերազմ է: Այժմ, իհարկե, այնտեղ ավելի քիչ մարդ կա: Մեր գնահատականներով՝ մնացել է մոտ 700.000 բնակիչ»,-ասել է նախարարը: Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը հուլիսի 28-ին հայտարարել են Հալեպում խոշոր հումանիտար գործողություն սկսելու մասին: Ռուս զինվորականները նշել են Հալեպի շրջան հումանիտար օգնություն ուղարկելու մասին: Բաց են քաղաքացիական բնակչության և հանձնվող գրոհայինների դուրս գալու համար միջանցքներ:
