Արցախի հարցի շուրջ Հայաստանում միջազգային կոնֆերանս կանցկացվի. Թուրքիան հրաժարվում է մասնակցել
İlerihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրթության նախարարությունը դիմել է Նորարարությունների ու կրթական տեխնոլոգիաների վարչությանը՝ պահանջելով, որ Թուրքիայի ներկայացուցիչները չմասնակցեն Հայաստանի սպորտի ու երիտասարդության նախարարության կազմակերպած միջազգային կոնֆերանսին, որն անցկացվելու է սեպտեմբերի 15-18-ը և նվիրված է լինելու ԼՂՀ-ին։ Հաղորդվում է, որ Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը տվյալ հարցով դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին՝ հիշեցնելով Ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Նորարարությունների ու կրթական տեխնոլոգիաների վարչությունը դիմումներ է ուղարկել մարզային կրթական վարչություններ՝ խնդրելով հրաժարվել այդ կոնֆերանսին մասնակցելուց։
