Խոշոր վթար Եգիպտոսում. կա 20 զոհ
Եգիպտոսում Էլ Մանսուրա-Կահիրե մայրուղում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով ավելի քան 2 տասնյակ մարդ է զոհվել, եւս 15-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին: Եգիպտական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երթուղային միկրոավտոբուսը բախվել է ավտոբուսին, պատճառն արագության գերազանցումն է: Իսկ գիշերը, ըստ ՌԻԱ Նովոստիի, Մաթաի քաղաքի մերձակայքում անվադողի վնասվելու պատճառով միկրոավտոբուս է շրջվել:
