Թուրքիայի սահմանի պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց ԴԱԻՇ-ը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կիրակի օրը Սիրիայում` Թուրքիայի սահմանային շրջանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Նվազագույնը 35 մարդ զոհվել է Ատմե գյուղի շրջանում կիրակի օրվա պայթյունի հետևանքով: Հարձակումը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը` ահաբեկիչն իրեն պայթեցրել է ավտոբուսում, որը Թուրքիայից Սիրիա էր տեղափոխում «այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի զինյալներին»:
