Ավտոբուսն ընկել է ձորը. կան զոհեր
Նեպալում մոտ 30 մարդ զոհվել է եւ մոտ 30 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել ավտոբուսի ձորն ընկնելու հետեւանքով: Զոհերի թվում է ֆինանսների նախկին պետական նախարարը: Այդ մասին հայտնել է հանրապետության ՆԳՆ-ի ներկայացուցիչ Շիրանջավի Նեպալը: Ինչպես հաղորդվում է՝ տուժածներին դեպքի վայրից դուրս են հանել երկու ուղղաթիռով:
