Ռուսաստանի նախաձեռնությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եկատերինբուրգում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ կայացած հանդիպման մասին խոսելով, նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն բանաձևով նախատեսված վերահսկողությունն ապահովելու համար:gazeta.ru լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը հայտարարել է, որ Թուրքական կառավարության համաձայնությամբ՝ Թուրքիայի տարածքում նշվել է 2 անցակետ, որտեղ ՄԱԿ-ի ծառայողները պետք է մշտադիտարկում իրականացնեն, բացվել է անցակետերից միայն 1-ը: «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեր նախաձեռնությամբ ընդունել է 2165-րդ բանաձևը, որում նշվում է մարդասիրական բեռները Թուրքիայից այսպես կոչված՝ Կաստելլոյի ճանապարհով տեղափոխելու համար անհրաժեշտ վերահսկողություն հաստատելու մասին»:
