Ռուսաստանը պետք է չգնար Ադրբեջանին զենքի մատակարարելու քայլին. Ա. Նավասարդյան

«2016թ. ամառը գերակտիվ եղավ համաշխարհային, տարածաշրջանային և առանձին խաղացողների համար։ Պայքարը, որ հիմա ընթանում է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև բազմաբևեռ աշխարհի ստեղծման համար, այսօր մտել է շատ կարևոր փուլ, ու ընդգրկում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը ու անդրադառնում նաև Հայստանի արտաքին, ներքին քաղաքականության վրա։ Իսկ ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանը որոշեց նման ակտիվ, հարձակվողական դիրքորոշում ցուցաբերել: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի վարած «անակոնդա» քաղաքականության հետևանքով ՌԴ-ն շրջափակված է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ ընկնելու համար, ինչը նրան շատ է անհանգստացնում և փորձում է բոլոր վեկտորներով աշխուժացնել իր դիվանագիտական գործունեությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Հայ-ռուսական  համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է չգնար Ադրբեջանին զենքի մատակարարելու քայլին։ Այն,  որ Ռուսաստանը,  նախագահի մակարդակով,  ասում է, թե եթե իրենցից չգներ, Ադրբեջանը  ուրիշներից էր գնելու,  իրականությանը չի  համապատասխանում «Հավատացնում եմ «Տոս 1Ա»-ն եւ «Ս 400 –ը» ոչ մի տեղ բացի Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ եթե չեմ սխալվում Անգլիայից՝ չեն կարող առնել; Նրանք չեն վաճառում, սակայն Ռուսաստանը վաճառում է, քանի որ Ռագոզինի նման մարդիկ ասում են,  որ վաճառել են եւ վաճառելու ենք։ Ռուսաստանին մենք պետք է կարողանանք հասկացնել, որ իրենց   արեւելյան քաղաքականության մեջ եղել են վրիպումներ եւ հիմա էլ կարող են լինել »,-ասաց նա։  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am