Ավտովթարից տուժած 16 զինծառայողներն էլ հոսպիտալացվել են. մանրամասներ
Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթարի հետեւանքով ՊՆ-ին պատկանող Sadko մակնիշի ավտոմեքնայի 16 ուղեւորներն էլ հոսպիտալացվել են: Նրանցից 13-ը գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, 3-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Զինվորական հոսպիտալից NEWS.am-ին հայտնեցին, որ բուժում ստացողների վիճակը միջին ծանրության է եւ բավարարին մոտ: Նրանք մարմնի տարբեր մասերի սալջարդեր ունեն, որոշները` կոտրվածքներ: Զինծառայողներից 15-ը ժամկետային են, մեկը` պայմանագրային:
