Քննարկել են ԼՂ-ի հարցերը
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Այդ մասին հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը հիմնականում քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հարցը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:
