Շատ կարևոր հարց է բանակից զորացրված դիմորդների արտոնությունը. Սասուն Մելիքյան
Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության եւ գիտության նախարարության բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը տեղեկացրերց, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, որոնք ուղղված են կրթության որակի բարելավմանն ու զեղչային նոր համակարգի ներդրմանը: «Շատ կարևոր հարց է բանակից զորացրված դիմորդների արտոնությունը, որը տրվում է մագիստրոսական կրթական ծրագիր ընդունվելու ժամանակ: Խոսքը գնում է բանակից զորացրվածներին անվճար մագիստրոսական տեղեր հատկացնելուն: Ինչ վերաբերվում է մարտական հերթափոխում ծառայածներին եւ ապրիլյան պատերազմի մասնակիցներին, կկիրառվեն նորից առավելագույն զեղչեր այդ ուսանողների համար»,- հայտնեց Մելիքյանը։
