Ինչու՞ են Ադրբեջանի պաշտպանության նախարարին Մոսկվա հրավիրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Զաքիր Հասանովը Մոսկվա է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով: Կողմերը քննարկելու են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Նշենք, որ օգոստոսի 8-ին նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է ռազմական ինքնաթիռներ ու տրանսպորտային ուղղաթիռներ գնել Ռուսաստանից: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին  Սարգսյան-Պուտին հանդիպմանը քննարկվել էր Ադրբեջանին և Հայաստանին մատակարարող զենքի մատակարարումների թեման: Պուտինն այդ օրը Հայաստանից Մոսկվայի ուղղությամբ հնչող դժգոհությունների թեման փորձեց փակել, բայց փոխարենը «պարզաբանեց», թե ինչու է Մոսկվան Ադրբեջանին զենք վաճառել ու շարունակելու է վաճառել: Ռուսաստանն աշխատում է Հայաստանի հետ՝ ռազմամթերքի մատակարարման հարցով և կատարում է իր պարտականությունները, նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Ադրբեջանին և Հայաստանին մատակարարող զենքի մատակարարումների մասին հայ լրագրողի հարցին: «Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցը, մենք ունենք փոխադարձ պարտականություններ, և Ռուսաստանը իր պարտականությունը մշտապես կատարում է»: Այնուհետև Պուտինը հավելեց, որ զենքի վաճառքի ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է ցանկացած զենք գնել. «Եվ ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող երկիր, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ոսկու բավականին մեծ ծավալի պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի աշխատանքային այցը Մոսկվա` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով, ըստ ամենայնի կապված է հենց զենքի նոր խմբաքանակի տրամադրման գործարքի հետ, որի մասին, ի դեպ, ավելի վաղ խոսել էր Բաքվում Ռուսաստանի դեսպանը: Սակայն, կարելի է ենթադրել, որ ոչ միայն ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն է քննարկվել Մոսկվայում: Գուցե Շոյգուն ու Հասանովը քննարկում են Ղարաբաղում նոր պատերազմի հնարավորություննե՞րը` հայկական կողմին այս փուլում որպես ճնշում գործադրելու հերթական միջոց: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am