Ռուս-ադրբեջանական առևտուր` Ղարաբաղի ու «տարածքների հանձնման» համար

Հայաստանից «տարածքների հանձնում» պահանջող քարոզչությունը բացի Ադրբեջանից այս օրերին ինտենսիվորեն իրականացնում է ռուսական պետական, լրատվական դաշտն ու փորձագիտական էլիտան: Այդ գործից անմասն չեն մնում հայկական ազգանունով, բայց Ռուսաստանի շահերը պաշտպանող գործիչները: Դրանց թվում է ամերիկաբնակ ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը պարբերաբար հանդես է գալիս և խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին օր ու գիշեր իրենց երախտագիտությունը հայտնեն Պուտինին, չզայրացնել Պուտինին, որպեսզի չվերանանք որպես պետություն աշխարհի երեսից: Ինչպես տեղեկացնում aravot.am-ը, Միհրանյանը կարծում է, որ ԼՂ խնդրի լուծման հարցում առաջընթաց է ուրվագծում, և որոշ ժամանակ է հարկավոր, որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն մինչև նոր հանդիպում: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի կարծիքով՝ Ղարաբաղի տարածքների վերադարձը միշտ էլ Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա է եղել Հայաստանի բոլոր նախագահների համար. «Միջազգային հանրության համար Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները ի սկզբանե համարվել են տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրները դեռևս դրանք Ադրբեջանի մաս են համարում»: Rusarminfo-ի հարցին, թե արդյոք պետք է այդ տարածքները հանձնել Ադրբեջանին, Մինասյանը պատասխանում է. «Վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը պետք է ընկնի: Հարյուր կամ հազար տարի հետո»: Օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, փաստացի ռուսական քարոզչամեքենան անցել է Հայաստանից զիջումներ, ընդ որում` միակողմանի զիջումներ կորզելու գործին: Ու պատահական չէ, որ այդ գործին Մոսկվան ծառայեցնում է հայերին, կամ հայկական ազգանունով ռուսաստանցիներին: Բոլորովին զարմանալի չի լինի, եթե Հայաստանում էլ ռուսական ազդեցության փորձագետները սկսեն տարբեր մամուլի ակումբներում ու հարցազրույցներում խոսեն այն մասին, թե` «իհարկե, պետք է տարածքներ զիջենք» տեքստերով... Իրականում, ակնհայտ երևում է, որ Մոսկվան Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններում հերթական անգամ Ղարաբաղը դարձրել է առևտրի առարկա, որերորդ անգամ, պատմությունը կրկնվում է: Առևտուրի մեջ ամենաշահագրգիռ կողմը Ռուսաստանն է, և եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Ադրբեջանի նախագահին ու նրա ռեժիմին կարգի հրավիրելու հարցում օբյեկտիվություն են ցուցաբերում, ապա նույնը չի կարելի ասել Պուտինի դեպքում, որը բացահայտ ցույց  է տալիս Ադրբեջանի հետ իրապես ռազմավարական գործընկերությունն ու դրա արժեքը Կրեմլի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am