Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վաղ թե ուշ կվերադառնան նախկին մակարդակին:
«Բազմիցս նշել ենք, որ նեղանալն ու մեկուսանալը մեր ընտրությունը չէ»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, Լավրովը նաև նշել է, որ ներկայում Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները բարդ փուլում են:
«Կարծում եմ` սա մեր երկրի ակտիվ ու որոշիչ դերակատարման արդյունքում Գերմանիայի վերամիավորումից ի վեր ամենաբարդ փուլն է»,-շարունակել է Լավրովը:
Խոսելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ` պաշտոնյան նկատել է, որ Եվրաատլանտյան գոտում անվտանգության սկզբունքները համաձայնեցնելու մասին ռուսական կողմի բոլոր առաջարկները մերժվում են:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը