Թրամփը մեղադրել է The New York Times պարբերականի խմբագրությանը
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես է եկել մեղադրանքով The New York Times պարբերականի խմբագրության դեմ, որը նրա խոսքերով՝ տեղեկատվություն է հայթհայթում գոյություն չունեցող աղբյուրներից: Այդ մասին նա գրել է Twitter-ում:
«Ձախողված New York Times-ը դարձել է հնարողների պարբերական: Իմ մասին նրանց պատմություններում միշտ մեջբերվում են գոյություն չունեցող անանուն աղբյուրներ: Դա ծայրահեղ անազնիվ է»,- գրել է նա:
Այդ ձևով Թրամփը արձագանքել է պարբերականի այն հրապարակմանը, որտեղ քաղաքական գործչին անվանել են անկառավարելի և անընդունակ՝ սովորելու սեփական սխալներից: Հոդվածի հեղինակի խոսքերով` իրենք շփվել են Թրամփին մոտիկ ավելի քան 20 հանրապետականների հետ, որոնք գերադասել են մնալ անհայտ: