Քավոր, սանիկ, նոտար.ինտրիգային ընտրություններ Վանաձորում

Հայաստանի ՏԻՄ ընտրություններն այս տարի առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել: Նախ, որ փոխվել է երկու խոշոր քաղաքների ընտրական մոդելն ու Գյումրիում ու Վանաձորում նոր Ընտրական օրենսգրքի սահմանմամբ կուսակցությունների համամասնական ցուցակներից ավագանի են ընտրելու, ապա նոր քաղաքապետ, ինչպես Երեւանում է: Բբացի դրանից ՏԻՄ ընտրությունները հետաքրքրական են 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ու հատկապես ընդդիմադիր կուսակցությունների համար դրանք յուրօրինակ ստուգատես են լինելու:  Մասնավորապես  նորաստեղծ երիտասարդական կուսակցությունների, որոնք մերժում են հներին ու խոստանում, որ իրենք նոր մշակույթ են բերում: Օրինակ Վանաձորում ընդդիմության ֆավորիտ թեկնածուն լինելու է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: Նա է գլխավորելու կուսակցության ավագանու ցուցակը: Վանաձորում 2012-ի  խորհրդարանական ընտրություններից հետո, երբ թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ընտրվեց անկուսակցական փաստաբան-իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, շատերը սա պայմանավորեցին Վանաձորում քաղաքացիական հասարակության ինստիտուտի կայացմամբ: Եւ որ երիտասարդ փաստաբանը, վերլուծությունների համաձայն, կարողացել էր ճիշտ քարոզչություն վարել ու  վերահսկել նախընտրական ու ընտրական գործընթացները: Չնայած դրան հակառակ պնդումներն այն մասին էին, որ ոչ թե Մարուքյանը հաղթեց, այլ ժողովուրդը չներեց նրա մրցակից, երբեմնի անկախ, բայց ընտրություններից առաջ ՀՀԿ-ին անդամագրված Վիկտոր Դալլաքյանին հայտնի այն արտահայտության համար, որ ինքը քարոզչություն էլ չանի, կոստյումի թեւն էլ ուղարկի, հաղթանակն իր օգտին է լինելու: Բնականաբար խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություն երը մեծապես տարբերվում են իրարից, սակայն ոչ այս հարցում, քանի որ վանաձորցիների գլխին գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը իսկական պատուհաս է դարձել, նրա արկածախնդրությունների ու սկանդալների մասին մամուլը անդրադարձել է: Ուստիեւ մեծ հաշվով իրավիճակը նպաստավոր է, քանզի ակնհայտ է, որ վանաձորցինրը փոփոխության մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունեն: Հետաքրքրական է նաեւ այն, թե ընտրություններին ինչ մարտավարություն է որդեգրելու Լուսավոր Հայաստանը եւ արդյոք այն հաջողություն է գրանցելու: Հրազդանում ինչպես տեսանք Նիկոլ Փաշինյանի հռչակած վստահված անձանց մեխանիզմը չարդարացրեց իրեն: Ըստ մամուլի հրապարակումների, այստեղ ընտրական գործընթացներում էական ազդեցություն գործեց փողը: Վանաձորում արդյոք քաղաքացիական հասարակությունը կկարողանա հասարակական գիտակցումն այն աստիճանի հասցնել, որ փողի գործոնը, որն անհաղթահարելի  է թվում, ի չիք դառնա, ցույց կտան ընտրությունների արդյունքները: Այստեղ թեժ մրցապայքար է սպասվում: ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանն է,սակայն մարզի ՀՀԿ-ականները այնքան էլ չեն ընդունում նրա թեկնածությունը: Մամուլը գրեց, որ նա դաշնակցական Դավիթ Լոքյանի մտերիմն է։ Լոքյանն է վերջինիս նշանակել նոտար, որտեղից էլ նրան նկատել են հանրապետականներն ու որոշել քաղաքապետի թեկնածու առաջադրել։ Ավելի ամուր է «Հայկական վերածնունդ» կամ նախկին ՕԵԿ-ի թեկնածու, ավագանու անդամ, կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանի դիրքերը:

Փելեշյանը ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի սանիկն է, նաեւ հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, բայց Վանաձորում ունի կիսաքրեական համբավ:

 Անի Սահակյան

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am