Ռուսական ցինիզմը` Ղարաբաղի հանձնման ու Հայաստանի ոչնչացման ֆոնին

Օգոստոսի 10-ին կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումը, որն առավելապես նմանվեց «գալչկայի» համար անցկացված մի հանդիպման, ուղեկցվեց ռուսական քարոզչամեքենայի կողմից հստակ ուղերձներով: Ոչ միայն Թուրքիայի իշխանությունները ցույց տվեցին իրենց ախորժակը` Ղարաբաղի հարցում` ռուս-թուրքական բանակցությունների հիմքում, այլև ռուսները: Վլադիմիր Պուտինի հետ ունեցած երեկվա հանդիպումը որոշիչ էր Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի համար: Նման արձանագրում է անում ռուսաստանյան gazeta.ru պարբերականը՝ «Սերժ Սարգսյանը Մոսկվա էր եկել՝ կարգավիճակի հետևից» վերնագրով ծավալուն հոդվածում: Հանդիպումը Սարգսյանի համար շատ կարևոր էր հատկապես հիմա․ բոլորովին վերջերս նա ճնշել էր իշխանությունների դեմ զինված ապստամբությունը, գրում է հոդվածագիրն ու շարունակում՝ սրանք առաջին բանակցություններն էին Հայաստանի ներքաղաքական սուր ճգնաժամից հետո, որը քիչ էր մնում վերածվեր ռազմական հակամարտության։ Լեռնային Ղարաբաղի խնդիրն առանցքային է Սարգսյանի քաղաքական ապագայի համար և հենց դրա հետ էին կապված հուլիսյան անկարգությունները Հայաստանում, նկատում է gazeta.ru-ն՝ հիշեցնելով, որ զինված խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, «այդ թվում՝ նաև ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով»: Ու չնայած Սերժ Սարգսյանն այդ իրադրությունում հաղթել է, նա իր դիրքերը մասամբ է միայն ամրապնդել, գրում է ռուսական պարբերականը՝ ընդգծելով հանգամանքը, որ Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսին ՌԴ ղեկավարն իր աջակցությունը հայտնեց Սարգսյանին՝ «Սասնա ծռեր»-ի հարցում: Իսկ ռուս ազգայնական Ալեքսանդր Դուգինն ավելի անկեղծ էր ու կոնկրետ...  Ռուսական Царьград հեռուստաընկերության Директива Дугина հաղորդման հեղինակ Դուգինը անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպմանը՝ բացահայտելով հայ-ռուսական հարաբերությունների «նրբությունները»: Ըստ armtimes.com-ի` Դուգինի խոսքով, Հայաստանը, լինելով մահմեդականներով շրջապատված քրիստոնեական երկիր՝ գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ներքո. «Ռուսաստանը, որպես համաշխարհային քրիստոնեական տերություն, ավանդաբար հայերին դիտարկում է որպես իր պաշտպանության տակ գտնվողների: Առանց Ռուսաստանի ոչ ոք հայ ժողովրդին, որպես քրիստոնեական հասարակության, անվտանգության և նույնիսկ գոյության երաշխիքներ չի կարող տալ»: Ըստ նրա, սակայն, սա չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերություններում Մոսկվան պետք է միշտ հետևի Երևանին, այլ հակառակը՝ փոքրը պետք է հարմարվի մեծի վարած քաղաքականությանը: Դուգինի խոսքով՝ ինչքան էլ սերտ լինեն հայ-ռուսական հարաբերությունները, դրանք չպետք է ազդեն Մոսկվա-Բաքու կամ Մոսկվա-Անկարա առանցքների վրա: Ըստ նրա` Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, չունի աշխարհաքաղաքական նկրտումներ, ուստի պետք է հասկանա Ռուսաստանի քաղաքականությունը ադրբեջանցիների նկատմամբ, որոնք «ռուսների եղբայրներն են, ռուսական աշխարհի մի մասը»: Դուգինի խոսքով, Ռուսաստանի բարեկամությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ բնական է, իսկ Հայաստանում կան ամերիկամետ ուժեր, որոնք փորձում են այդ հողի վրա ատելություն սերմանել Ռուսաստանի նկատմամբ: Ռուսական հեռուստաընկերության վերլուծաբանի կարծիքով, «դա «զուգահեռ պետության» ձեռքի գործն է, որը Թուրքիային վերջերս փորձել է հեղաշրջում գործել», իսկ, ըստ Դուգինի, բոլոր հեղաշրջումները և «գունավոր հեղափոխությունները» նախագծվում են Վաշինգտոնում: Փիլիսոփայի խոսքով, սակայն, Հայաստանի «պատասխանատու քաղաքական» գործիչները պետք է ավելի մասշտաբային մտածեն և համաձայնվեն Ղարաբաղյան կարգավորման «Լավրովի պլանին»: Ահա, Դուգինը ներկայացնում է իրավիճակից դուրս գալու ելքը. Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի «հինգ շրջանները»՝ չպահանջելով դրա դիմաց «չափից դուրս բարձր և անիրական գին»: Որպես գլխավոր գին, սակայն, նա համարում է Ռուսաստանի կողմից հայերի անվտանգության և կյանքի երաշխավորումն է: Դուգինը իր հաղորդման մեջ ասում է նաև, որ եթե հայերը իրենց ռուս եղբայրներին փոխեն «ամերիկացի տերերի հետ», ապա դա ինքնասպանություն կլինի նրանց համար: Ռուսական ցինիզմն, ինչպես տեսնում ենք, սահմաններ չունի: Պուտինը Սերժ Սարգսյանին շնորհավորում է՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկրի «ՀՆԱ-ի` 10 տոկոսով աճի կապակցությամբ», ապա հայտարարում, թե «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»: Սա իսկապես զավեշտ է, եթե չասենք ցինիզմ մի երկրի հասարակության նկատմամբ, որի աչքի առջև երկիրն օր-օրի աղքատանում է` առավելապես Ռուսաստանի ազդեցության տակ գտնվելու պատճառով: Ռուսաստանի ճնշման տակ Սերժ Սարգսյանը մի գիշերում հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագրից, որի ստորագրման վրա երեքուկես տարի աշխատել էին եվրոպացիների հետ, իսկ դրա ստորագրումը թույլ կտար Հայաստանի տնտեսության և առևտրային հարաբերությունների կանոնակարգում` եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրության զարգացում Հայաստանում: Ի՞նչ ունենք այսօր: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը բացի տնտեսական խնդիրներից, ուրիշ որևէ խնդրի չի հանգեցրել: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները վաղուց են հեռացել են միջպետական բնույթից։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այսօր ավելի բարձր մակարդակի վրա են, քան վերջին տարիներին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Մի փաստ միայն: 200 միլիոն դոլարի վարկով զենքի վաճառքի ծրագիրն այդպես էլ չի իրագործվում Մոսկվայի հետ: Սա է ռազմավարական դաշնակի՞ցը... Փոխարենը Մոսկվան Ադրբեջանի հետ արդեն մի քանի միլիարդ դոլարների ռազմատեխնիկական գործակցության համաձայնագրեր են իրականացնում ու դեռ շարունակվում է իրագործվել: Տնտեսական ի՞նչ աճի մասին կարող է խոսք լինել, եթե Ռուսաստանի ձեռքում են Հայաստանի ռազմավարական բոլոր օբյեկտները և դրանք որևէ զարգացում չեն ապահովել մեկ տասնյակ տարուց ավելի: Ռուսաստանը Հայաստանը մեկուսացրել է և այսօր էլ շարունակում է մեկուսացնել` Իրանի հետ ներգրավելով տարբեր ծրագրերում, մինչդեռ Հայաստանը զրկված է Իրանի հետ երկաթուղու գործարկումից, գազի մատակարարման շահավետ գործարքներ կնքելու հնարավորությունից, որովհետև այդ ոլորտները պատկանում են ռուսական կողմին: Ինչ վերաբերվում է Դուգինի բերանով Հայաստանին ու Ղարաբաղին զիջումների կոչ անելուն` տարածքների հանձնելու պահանջով, ապա այստեղ էլ, ցավոք, տարօրինակ ոչինչ չկա: Թուրքիայի և Ադրբեջանի «պոչը» բռնած մեր «ռազմավարական դաշնակիցը» փայլում է իր ողջ «հմայքով»...  Մեզ ուրիշ թշնամի հարկավոր չի, եթե նման «ռազմավարական դաշնակից» ունենք: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am