Տարածքների հարցով «անակնկալները» դեռ առջևո՞ւմ են

Երեկ, Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահը... «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կա», -ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից վերադարձի ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին: Ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը` օրակարգային մի շարք խնդիրների թվում Էրդողանը անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին ու քննադատել հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբին: Նա խոսել է Թուրքիա - Ռուսաստան - Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու գաղափարի մասին, որին, ըստ նրա, հավանություն են տվել և՛ ռուսական, և՛ ադրբեջանական կողմը: Թուրքիայի նախագահի խոսքերով` այս ձևաչափով համագործակցության նպատակն է մոտիկից հետևել տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը անարդյունավետ է` Էրդողանը կարծիք է հայտնել, որ եթե Թուրքիան ընդգրկված լիներ այդ խմբում, ապա հակամարտության կարգավորման գործընթացը կարող էր այլ արդյունքի հանգել: «Արդեն 23-24 տարի է անցել, սակայն Մինսկի խմբի անդամ երկրները խնդիրը չեն լուծել, կամ չեն ցանկացել լուծել: Իհարկե, այստեղ խոսք է գնում օկուպացիայի մասին և բոլորը ընդունում են դա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ խնդիրը չի հանգուցալուծվում: Սակայն հիմա որոշակի զարգացումներ կան: Պարոն Պուտինը այս հարցով զբաղվում է, պարոն Ալիևը ևս այդ մասին ինձ պատմեց: Իմ ցանկությունն է, որպեսզի այն հինգ շրջանները, որոնց մասին ավելի վաղ խոսվել է, ազատվեն, այդ պարագայում, կարծում եմ, կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց կգրանցվի», - ասել է Էրդողանը: Խոսելով պետերբուրգյան այցի արդյունքների մասին` Թուրքիայի նախագահը կարևորել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը` ընդգծելով երկկողմ հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու ցանկության մասին: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների հարաբերություններում ավելի քան ութ ամիս տևած ճգնաժամից հետո: Թուրքական մամուլը Պուտին - Էրդողան հանդիպումը պատմական է որակում` գրելով, թե ռուս-թուրքական մերձեցումը վախեցնում է Արևմուտքին: Ինչպես երևում է Էրդողանը, Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբից անջատ Ղարաբաղյան կարգավորման թեման թեժ պահել` համանախագահների գործունեությունն անիմաստ որակելով և առաջ մղելով եռյակի` Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի «ջանքերը» Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ: Պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը բանակցում են Ռուսաստանի հետ` որպես Հայաստանը ներկայացնողի հետ, ավելի ճիշտ Հայաստանի փոխարեն որոշումներ ընդունողի: Զարմանալին այն է, որ մինչ այժմ Հայաստանի իշխանություններից չի հնչել հարց, թե ում է ներկայացնում Պուտինը Ղարաբաղի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցելիս, ո՞վ է նման լիազորություն տվել Մոսկվային և ինչու՞ ենք թուրք իշխանավորների հայտարարություններից տեղեկանում այս եռակողմ բանակցությունների մասին: Առաջիկայում էլ ի՞նչ անակնկալներ կարող ենք իմանալ Թուրքիայի իշխանություններից եռակողմ բանակցությունների ընթացքի մասին` Ղարաբաղի հարցում... Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am