«Ռուսաստանն իր ականջների հետևը կտեսնի, բայց հինգ շրջանների փոխզիջումը չի տեսնի». Քաղաքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը զբաղվում է Ղարաբաղյան հարցով,  և ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա: Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Էրդողանը ցանկալին փորձում է ներկայացնել որպես իրականություն՝դրանով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Քաղաքագետը նշեց, որ որևէ պայմանավորվածության կամ առաջընթացի մասին խոսելը շուտ է: «ԼՂ հարցի շուրջ գործընթաց ընթանում է,բայց առաջընթացի մասին խոսելն անիմաստ է:Պարոն Էրդողանը թող առաջին հերթին իր զորքերը դուրս բերի հյուսիսային Կիպրոսից, ինչպես Կոսովոյի անկախությունն է ճանաչել,այնպես էլ Ղարաբաղինը ճանաչի, Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները դնի մեկ հարթության վրա,այնուհետև իրեն բարոյական իրավունք վերապահելով՝ ասի՝ Ղարաբաղյան կոնֆլիկտում ով ի՞նչ պետք է անի»,-ընդգծեց Մեհրաբյանը: Անդրադառնալով Պուտին-Սարգսյան հանդիպմանը՝ վերջինս շեշտեց, որ Ռուսաստանն իր ականջների հետևը կտեսնի, բայց հինգ շրջանների փոխզիջումը չի տեսնի: «Մինչ այդ հինգ շրջանների մասին՝ ավել-պակաս խոսելը, պետք է Ղարաբաղի անկախությունից խոսել, քանի որ անկախության հարցը չի կարող լինել քննարկման առարկա: Ցանկացած այլ որոշում ՝ նշանակում է հայերի ցեղասպանություն՝ Ղարաբաղում,դրանից  հետո միայն կարելի է այլ հարցերի մոտենալ»,-նշեց քաղաքագետը՝ հիշեցնելով,որ հանդիպման ժամանակ հրապարակայնորեն տարաձայնություններ էին առաջացել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հայտարարություներում: Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների մասին խոսել է, իսկ համանախագահներին մասին ոչինչ չի նշել: Քաղաքագետի   խոսքով՝  Ռուսաստանի  համար Մինսկի խմբի անդամ, ում հետ կերազեր լինել երաշխավոր, դա Թուրքիան է: Սակայն, Թուրքիայի անունը Պուտինը չի տալիս: «Սերժ Սարգսյանն էլ հետևյալը ասաց, որ պետք է պահպանել պայմանավորվածությունները, հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև՝ ընդլայնել դիտորդական առաքելությունը: Բացի դրանից, նախագահն ասաց, որ Հայաստանը պատրաստ է պահպանել բոլոր պայմանավորվածությունները,որոնք կան թե´ Ռուսաստանի,թե´ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ նահանգների հետ: Այսինքն՝ Պուտինի և Սերժ Սարգսյանի հայտարարություններն ուղղակի, տրամագծորեն հակասում են մեկը մյուսին»,-իր խոսքը եզրափակեց Մեհրաբյանը:   Լուսինե  Միքաելյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am