Իրաքցի զինվորականները ԴԱԻՇ-ից ազատագրել են մի քանի գյուղ
Իրաքցի զինվորականները ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են 4 գյուղ: Այս մասին հայտնում են տեղեկան ԶԼՄ-նեը: Ինչպես նշվում է՝ գյուղերն ընկած են Մոսուլ քաղաքից հարավ: «Իրաքի զինվորականները կարողացել են ազատագրել Կայարա շրջանին կից Ջադա, Զահիլիա, Աջաբա և Ջավան գյուղերը»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ:
