«Սասնա ծռեր»-ի անդամ Սեդրակ Նազարյանին դատարանում միացվել է թթվածին

Հայտարարություն 2016թ. օգոստոսի 12-ին Սեդրակ Նազարյանին տեղափոխել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին։ Ս.Նազարյանի ինքնազգացողությունը ավելի է վատացել, քանի որ նրան, ինքնաձիգներով զինված, ոստիկանների պահանջով դատական նիստերի դահլիճ են բերել քայլելով, ապա միայն ուղեկցող բժշկի վճռական պահանջից հետո դատարանի դահլիճ է բերվել պատգարակ, Ս.Նազարյանին է միացվել թթվածին: Դատական նիստի գրեթե ողջ ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով Ս.Նազարյանը եղել է քնած: Պաշտպանական կողմի միջնորդությունները դատական նիստը հետաձգելու, հիվանդանոցում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանի կողմից մերժվել են: Զուտ անձի ֆիզիկական ներկայությունը դատական նիստին ապահովելու համար նման առողջական վիճակում գտնվող անձի նկատմամբ նման վերաբերմունքն ակնհայտ անմարդկային է: Գիշերային ժամին անցկացնելով դատական նիստը, արդեն 13.08.2016թ. ժամը 3.30 սահմաններում դատարանը հրապարակեց որոշումը քննիչի միջնորդությունը բավարարելու և Սեդրակ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկու ամիս ժամկետով կիրառելու մասին: Ս.Նազարյանին գրավով կալանքից ազատելը ճանաչվեց անթույլատրելի: Դատարանի դահլիճից Ս.Նազարյանը ժամը 4.00-ի սահմաններում տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Համաձայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկանքի Ս.Նազարյանի մոտ ախտորոշված է «կրծքավանդակի աջ կեսի միջանցիկ, թափանցող հրազենային վիրավորում, աջ թոքի վերին բլթի և ներքին քնային զարկերակի և երակի վնասումով: Սուբտոտալ հեմաթորաքս, պնևմոթորաքս: Արտաքին և ներքին արյունահոսություն: Հեմոռագիկ շոկ 2-3-րդ աստիճանի: Ձախակողմյան ստորբլթային թոքաբորբ»: Թեև ակնհայտ է, որ նման ախտորոշմամբ անձն ունի հատուկ մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժման կարիք, այնուամենայնիվ Ս.Նազարյանը շարունակում է պահվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Անգամ նման առողջական վիճակում գտնվող Ս.Նազարյանը խնդրել է բոլորին տեղեկացնել, որ շնորհակալ է ուշադրության ու անհանգստության համար, անպայման ապաքինվելու է, վճռական է ցանկացած պայմաններում շարունակել պայքարը հանուն մեր բոլորի երազած Հայաստանի Հանրապետության: Պաշտպաններ Լուսինե Սահակյան Երվանդ Վարոսյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am