Ռուսաստանը ցանկանում է դուրս գալ «տաք ջրեր»` Հնդկական oվկիանոս

Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ավելի կարծր դիրքերից։ Այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը. «Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» սկսած զինված ապստամբությունը մեր նախագահին մանեւրի քիչ հնարավորություն տվեց եւ ուզեր-չուզեր շատ ավելի կարծր դիրքորոշում պետք է ունենար, քանզի միայն այդ խումբը չէ, որ գրավել էր ՊՊԾ գունդը, այլ բազմահազար ժողովուրդ 15 օր ոտքի էր կանգնել ու աջակցում էր տղաներին»,- ասաց Շիրինյանը։ Հայաստանի նախագահը հուլիսի 17-ի զինված ապստամբությունից հետո ստացել էր մի այնպիսի ազդակ, որը թվում է, թե նրան պիտի թուլացներ, բայց հակառակը` ուժեղացնում է: Նա ունի մի հաղթաթուղթ՝ ապստամբական ժողովուրդ, որը հողի զիջման պայման երբեք չի ընդունի.«Քաղաքականության մեջ քծնանքը, խաբելու արվեստը առանձին արդյունք չեն տալիս, մինչդեռ ազգային շահի պաշտպանության տեսակետը պարտադրում է մարդկանց հարգել։ Սա կարեւորագույն ազդակ էր, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստացավ, հիմա լավ կլիներ, որ արցախյան ռազմաճակատում մի լավ օպերացիա նախատեսեր ու պատերազմական գործողություններ սկսեր Ադրբեջանի տարածքում, որ պուտինյան ավանտյուրան չեզոքացվեր»,-ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով Բաքվում օրերս ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ Բաքվի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ.«Ինձ դժվար է համոզել, որ Իրանը լայն քայլերով գնացել է համագործակցության, տարել է երեւի այն բանի համար, որպեսզի ռազմական տեխնիկայի լայն մատակարարում ունենա։ Ասում են պարսիկը միշտ ունի տասը «այո», պետք է կարողանաս այդ տասը «այո»-ից որն է իրական»։ Քաղաքագետի գնահատականով եռակողմ հռչակագիրն ըդամենը «թղթի կտոր» է ու պետք է սպասել Արեւմուտքի ռեակցիային.«Եթե դա իրականացավ, ուրեմն Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, փաստորեն, Պետրոս Մեծի իղձը կատարած կլինի՝ իջնել դեպի Հնդկական օվկիանոս, այդ երկաթգիծը տանում է Հնդկական օվկիանոս, իսկ եթե սա եղավ, ապա անգլոսաքսերը պիտի մեռնեն»։ Քաղաքագետի կանխատեսումով անբնական այդ համագործակցությունը շուտով կխզվի։ Փոխարենը նա հորդորում է Հայաստանում լծվել բարեփոխումների, հայաստանյան հասարակությունն էլ պետք է ամեն կերպ անկախության ամրապնդմանը նվիրվի.«Մենք համազգային մոբիլիզացիայի խնդիր ունենք»։ Ըստ Շիրինյանի՝ մեկ անգամ ՀՀ-ում Ս. Սարգսյանն արդեն իսկ ռեալիզացրեց «Սասնա ծռերի» արարքը: Խոսքը հայաստանյան իր ելույթի մասին է, որով հայտարարեց, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում չի լինելու, մնում է ավելի մեծ սպեկտրով այդ հարցը ռեալիզացնել: «Ես կցանկանայի, որ շատ ավելի լայն սպեկտրով օգտագործվեր, զուգահեռ շտապ կարգով անկախության 25-ամյակի նախօրյակին պետք է Սարգսյանը հայտարարի լայն համաներում: Բանտերը լիքն են կալանավայրերում պահվող մարդկանցով, ովքեր այնտեղ են անհասկանալի պատճառներով, սակայն այդ լայն համաներման կորիզը պետք է կազմի «Սասնա ծռեր» խումբը եւ նրանց համակիրները։ Շատ կարևոր է գոնե հիմա, երբ արտաքին քաղաքական կարևոր զարգացումներ են ընթանում, Սասնա ծռերը պետք է դրսում լինեն: Սա կարևոր է, եթե իսկապես երկրի ղեկավարությունը լավ է հասկանում պետական շահից:Աշխարհում առաջին դեպքն էր, երբ զինված ապստամբություն եղավ առանց արյունահեղության, ուրեմն պիտի գնալ լայն կոնսոլիդացիայի: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am