Հայաստանի վրա Ռուսաստանի «կապանքները» ձեռք են բերում խիստ վտանգավոր ուրվագծեր

«Այդ հանդիպումը ցույց տվեց, որ այն, ինչ ուզում է Ռուսաստանը ու այն, ինչ բխում է Հայաստանի շահերից տրամագծորեն հակառակ բաներ են ու դա դժվար չէ տեսնել Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի ելույթների պաշտոնական տեքստից, որը վերաբերում է Ղարաբաղին»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ կայացած ՌԴ եւ ՀՀ նախագահների հանդիպմանը։ Քաղաքագետի կարծիքով ՌԴ նախագահը հերթական առիթը բաց չթողեց հեգնանքը դրսեւորելու ՀՀ իշխանությունների նկատմամբ, մասնավորապես, անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով», նկատեց, որ Պուտինն իրեն վերապահեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գործառույթներ ու սկսեց Սերժ Սարգսյանին ցույց տալ, թե Հայաստանի տնտեսությունն ինչ լավ վիճակում է, Մեհրաբյանն ասաց.«Դա այլ բան, քան ցինիզմ ու լպիրշություն դժվար է որակել։Իսկ Սերժ Սարգսյանի պատասխանը բյուզանդական դիվանագիտություն էր, ի վերջո, հրապարակային կռիվ չէ՞ր անելու»։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Նախագահին «այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այդ գործընթացում Նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար»: Սարգսյանն ասել է նաեւ, որ նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Պարոն Մեհրաբյանն ասում է, որ իրականում Սերժ Սարգսյանը «շնորհակալություն» է հայտնել քաղաքավարության շրջանակներում.«Իրականում «շնորհակալության» բան չկա, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի հետ կապված, այն, որ Բաքվի մազութի տակառը զինվում է մինչեւ ատամները, դա լիովին Ռուսաստանի շնորքն է ու դրա մասին այնպես չէ, որ մենք գիտենք, իսկ Սերժ Սարգսյանը չգիտի»։ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով այսուհետ պետք է խոսել ոչ թե հայ-ռուսական դաշնակցության մասին, այլ այն, որ Հայաստանը Ռուսաստանի պատանդն է.«Հայաստանը պետք է զգուշավորություն ցուցաբերի այդ վիրավոր գազանի հարձակումներին չենթարկվելու համար, մինչեւ, ինչպես ասում են՝« օրը բացվի, բարին հետը» »։ Այդուհանդերձ, չի արդարացնում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որը ըստ քաղաքագետի՝ պետք է ուղղված լինի ռուսական «կապանքներից» ազատվելուն.«Այդ կապանքները ձեռք են բերում խիստ վտանգավոր ուրվագծեր, հանձին Բաքու-Ռուսաստան-Իրան եռանկյունու, որը տեղավորում են մեր պարանոցի վրա, ուստի դրանից օր առաջ ազատվելու քաղաքականություն պետք է օր առաջ որդեգրել»։ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով այդ հարցում անելիք ունեն ինչպես ՀՀ իշխանություններն, այնպես էլ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը.«Ի վերջո, արդեն ժամանակն է ձերբազատվել բոլոր տեսակի կապանքներից»։ Անի Սահակյան  

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am