Ոստիկանապետի թիկնազորի պետի փեսան ՀՀԿ-ի թեկնածո՞ւն է

Մեկ ամսից կմեկնարկեն ՏԻՄ ընտրությունները։ Սա 2017–ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ստուգատես է լինելու քաղաքական ուժերի համար։ 2016-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը հաստատվել էր անցյալ տարի՝ սեպտեմբերի 11-ին կայացած ԿԸՀ նիստում։ Ընտրություններ կլինեն սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին՝ խոշոր համայնքների մեծ մասում, որոնց թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Մասիսում և Մեծամորում։ Մասիսն արդեն հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որովհետեւ այս անգամ իշխանության աջակցություն ունեցող թեկնածուն նույնքան սկանդալային է, որքան ընտրություններն են Հայաստանում անցնում։ Գործող քաղաքապետը Ալեքսանդր Հակոբյանն է, անցած ընտրություններին նա հաղթեց ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանին, որը նույն կուսակից քաղաքապետ Դմիտրի Նազարյանի տեղակալն էր։ Այս անգամ էլ Կարապետ Օհանյանը կառաջադրվի, կրկին ԲՀԿ-ից, բայց նրա հետ կպայքարի ոչ թե Հակոբյանը, այլ Դավիթ Համբարձումյանը։ Հակոբյանը բացատրում է, որ ինքը կուսակցական է ու կուսակցությունն ինչ որոշում ընդունի, կկատարի։ Կուսակցության որոշումը Դավիթ Համբարձումյանի օգտին է, քանի որ նա ոչ միայն ազդեցիկ հոր որդի է, այլ ազդեցիկ մարդու փեսա։ Մամուլն արդեն անդրադարձել է, որ նա ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է ու որ, աներն է միջնորդել, որպեսզի փեսայի օգտին որոշում կայացվի։ Գրվել է նաեւ, որ նա ղեկավարել է «Սարի թաղում ցուցարարների դեմ քաղաքացիական հագուստով գրոհայիններին։ Պոտենցիալ թեկնածուն Մասիսում ազդեցություն ունեցող Մհեր Համբարձումյանի՝ Թույների Մհերի որդին է։ 2012-ի խորհրդարանական ընտրություններին նա զբաղեցնում էր ՕԵԿ համամասնական ցուցակի 18-րդ համարը, պայքարի կեսից նա ինքնաբացարկ ներկայացրեց։ Մամուլն այդ օրերին գրեց, որ Համբարձումյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պայմանավորվել էին, որ բիզնեսմենը ՕԵԿ-ի համար Մասիսից ապահովելու է որոշակի ձայն, բայց Համբարձումյանը հասկանալով, որ «քցվելու» է, ինքնակամ հեռացել է թե ցուցակից, թե կուսակցությունից, հիմա ընտանյոք հանդերձ անդամակցում են ՀՀԿ-ին։ Բայց ուշագրավն այն է, որ Դավիթ Համբարձումյանին աջակցում է մարզից ՀՀԿ-ական պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը։ Այս երկու ազդեցիկ մարդիկ բոլոր ժամանակներում »յոլա» չեն գնացել իրար հետ, մշտական պայքարի մեջ են եղել, պատգամավորական մանդատի համար իրար դեմ են պայքարել, բայց հիմա խնամիական կապ կա նրանց մեջ ու դարձել են բարեկամներ։ Իսկ գործող քաղաքապետի դիրքերը բավական խարխուլ են, որովհետեւ նրա ղեկավարման շրջանում ոչինչ չի փոխվել քաղաքում, փողոցները չեն բարեկարգվել, կա մուտքերի վերանորոգման, աղբահանության խնդիր, իսկ քաղաքն ընդհանրապես կորցրել է ճարտարապետական դիմագիծը։ Ով հասել ու ինչ ուզել է, կառուցել է Մասիսի կենտրոնական հրապարակում։ 2012-ի ընտրություններին Մասիսի քաղաքապետի համար առաջադրվել էին ութ թեկնածուներ, բայց մնացին ընդամենը երկուսը՝ քաղաքապետի տեղակալ ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը եւ ՀՀԿ թեկնածու Սաշա Հակոբյանը: Մյուս վեց թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրեցին, այդ թվում՝ գործող քաղաքապետ՝ ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանը: Չի բացառվում, որ այս անգամ էլ անակնկալ առաջադրումներ լինեն ու խառնեն խաղի կանոնները: Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am