Եվ ով է խոսում

Օգոստոսի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ ղեկավարների նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ «Հանուն խոսքի ազատության» խորագրով: Բողոքի ակցիայի կազմակերպիչների նպատակն է ոչ ասել բռնություններին, դատապարտել լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջել անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Հավաքի պատճառը հուլիսի 29-ին Սարի Թաղում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող լրագրողների հանդեպ կատարված թիրախավորված բռնության փաստն է:Հավաքի հայտարարության մեջ արձանագրվում է, որ թեեւ իշխանությունն առիթը բաց չի թողնում ասելու, որ կարեւոր է համարում խոսքի ազատությունը, այդուհանդերձ առիթը բաց չի թողնում նաեւ լրատվամիջոցներին ճնշելու եւ վարկաբեկելու համար: Ըստ հայտարարության հեղինակների, իշխանությունը պարբերաբար փորձ է անում վարկաբեկել լրատվամիջոցներին, անվստահություն սերմանել դրանց հանդեպ: Թեեւ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի Թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով մեղադրանք է ներկայացվել մի քանի ոստիկանի, այդուհանդերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները փաստում են, որ չկա երաշխիք, որ կլինեն պատասխանատվության ենթարկվողներ: «Այդպես այլեւս շարունակվել չի կարող», ասված է հայտարարության մեջ: Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանի ելույթում հայտնված ներողությունն ու մոռանալու հորդորները բավարար չեն Հայաստանում ազատ եւ անվտանգ լրատվական գործունեություն ծավալելու համար, ասված է հայտարարության մեջ, նշելով, որ անհրաժեշտ են կոնկրետ գործնական քայլեր:Ըստ այդմ, հայտարարությունը երեք պահանջ է դնում իշխանության առաջ. -բոլոր մարդիկ, որոնք հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք են բարձրացրել լրագրողների վրա, պետք է առավելագույն երկու ամսում պատասխանատվության ենթարկվեն քրեական օրենսգրքի 164 հոդվածով՝ լրագրողի աշխատանքի խոչընդոտում: Լրագրողական հանրությունը սպասում է կալանավորվածների, ասվում է հայտարարության մեջ: -պետք է դադարեցվի լրագրողների նկատմամբ պետական մակարդակով տարվող բացասական քարոզչությունը -լրագրողական դաշտում կա մասնագիտական իրավունքի պաշտպանության համար համախմբված պայքարելու վճռականություն, լրագրողական հանրությունը պատրաստ է այդ պաշտպանությունն իրականացնելու համար օգտագործել բոլոր միջոցները՝ անգամ ծայրահեղ, եթե հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ: Լրագրողների հավաքին հնչեցված հայտարարությանը որքան էլ զարմանալի է միացել էին քաղաքական գործիչներ,եւ հատկապես իշխանության ներկայացուցիչներ: Այդ իրողությունը սակայն ամենեւին էլ չի նշանակում իշխանության՝ լրատվամիջոցների հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Եթե նախկին իշխանությունները լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ բացահայտ հակակրանք ունեին, եթե չասենք զզվանք էին տածում ու չէին խուսափում բիրտ միջոցներով կանխել այս կամ այն լրատվամիջոցի, լրագրողի գործունեությունը, ապա ներկայիս իշխանությունը փոքր-ինչ <<քաղաքակիրթ>> տարբերակով է լռեցնում ազատ խոսքը ու լրագրողներին հրապարակավ պախարակում, վիրավորում ու վարկաբեկում: Կան հատկապես անհանդուրժող ղեկավար այրեր, որոնք իրենց մասին ամենաչնչին անցանկալի հոդվածի դեպքում ոտքի են հանում պայքարի ողջ զինանոցը, գրոհում տվյալ լրատվամիջոցի վրա, վարձու ֆեյքերով վարկաբեկող նյութեր տարածում՝ խայտառակելով տվյալ լրատվամիջոցը, լրագրողին, որքան հոդվածը սուր է լինում ու խորն է խոցում այդ ղեկավարին, այնքան խստանում է պայքարի մեթոդը, որը հասնում է տվյալ լրատվամիջոցին ֆինանսավորող գովազդատուների նկատմամբ սպառնալիքների, ընդհուպ պարտադրում հրաժարվել մեկենասությունից:Այս առումով խորհրդանշական էր Ոստիկանության լրատվության վարչության ետ Աշոտ Ահարոնյանի ներկայությունը հավաքին, մի անձնավորության, որը վերը նշված իրականության կարկառուն ներկայացուցիչներից է ու շեֆի մասին յուրաքանչյուր անցանկալի հոդվածի առիթով լրատվամիջոցի դեմ իսկական պատերազմ է ձեռնարկում:Ահարոնյանը լրագրողների հարցադրումներին ի պատասխան, կապված քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունների հետ, որոնք բռնություն են գործադրել Սարի Թաղում լրագրողների դեմ, ասել է, որ իրեն հայտնի չէ որեւէ տեսանյութ, որտեղ կա քաղաքացիական հագուստով ոստիկան: Ինչպես հայտնի է, լրագրողները տեսանյութերի միջոցով բացահայտել էին, թե ինչպես են Սարի Թաղի դեպքերին քաղաքացիական հագուստով մասնակցել ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի անդամները: Ոստիկանությունն այդ կապակցությամբ հայտարարել էր, թե նրանք հենց ոստիկանապետի հրահանգով այնտեղ իրականացնում էին օպերատիվ ծառայություն եւ իրենք էլ տուժել են:   Հ.Գ.-Մի բան փաստ է, որ լրագրողները անկախ այն բանից իշխանական, թե ոչ իշխանական լրատվամիջոցներում են աշխատում, այս հավաքին հանդես եկան միասնաբար:   Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am