Ինչու է Ամուլսարն անհանգստացնում ադրբեջանցիներին

Պարզվում է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը լրջորեն մտահոգում է մեր անմիջական հարևաններին՝ Ադրբեջանին ու Թուրքիային։ «Գեոթիմ» ընկերությունը վերջերս է ավարտել Ամուլսարի ոսկու հանքավայրի Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման (ԲՍԱԳ) հրապարակման և քննարկումների գործընթացը: Ու դրանից կարճ ժամանակ անց հարցեր է ստացել Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամներից։ ՎԶԵԲ-ը «Գեոթիմ» ընկերության սեփականատիրոջ՝ «Լիդիան» ընկերության բաժնետերերից է, և ինչպես Մեդիամաքսի հետ զրույցում նշել է «Գեոթիմի» տնօրեն Հայկ Ալոյանը՝ որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն իրենք պարտավոր էին պատասխանել ԲՍԱԳ հրապարակման շրջանակներում ուղղված բոլոր հարցերին։ Դժվար է հիշել որևէ այլ դեպք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները նման հետաքրքրություն ցուցաբերեին Հայաստանում իրականացվող որևէ ներդրումային ծրագրի հանդեպ։ Ինչևէ, ընկերության մասնագետները մանրամասն մասնագիտական պատասխան են բոլոր հարցերին (փաստաթուղթը կարելի է տեսնել այստեղ)։ Ուղղված 11 հարցերը, առաջին հայացքից, միայն բնապահպանական են։ Սակայն իրականում դրանց տակ այլ բան է թաքնված։ Սա իսկական նյարդերի խաղ է։ Օրինակ, հենց առաջին հարցը բառացի այսպես է ձևակերպված. «Իրականացվող հանքարդյունահանման աշխատանքները Հայաստանի գնդևազ բնակավայրին պատկանող 152 հա տարածքում (Ջերմուկ քաղաքի և Սարավան գյուղի հարևանությամբ) ընդգրկում են Ադրբեջանի հետ սահմանային տարածքները (ըստ էլեկտրոնային քարտեզի հաշվարկների՝ շահագործման համար նախատեսված տարածքները գտնվում են սահմանից մոտավորապես 12-17 կմ հեռավորության վրա)»: Սա ոչ այնքան հարց է, որքան ամրագրելու փորձ, որ ազատագրված տարածքները և Արցախը Ադրբեջանի մաս են կազմում, որովհետև Ամուլսարը Նախիջևանից գտնվում է գրեթե նույն հեռավորության վրա, որքան այդ տարածքները։ Այս հարցին միայն մասնագիտական պատասխան տալը նշանակում է՝ համաձայնել այդ ձևակերպման հետ։ «Գեոթիմի» մասնագետներն, ի պատիվ իրենց, գտել են ճիշտ տարբերակը՝ ներկայացնելով «իրական հեռավորությունը Հայաստանի սահմանից» (չշեշտելով Ադրբեջանի, Արցախի կամ ազատագրված տարածքների թեման)։ Մեկ այլ օրինակ, երկրորդ հարցը սկսվում է այսպես. «Ըստ ԲՍԱԳ-ի, ծրագրի շահագործման ընթացքում Արփաչայ գետը կօգտագործվի որպես արդյունաբերական և խմելու ջրի օգտագործման հիմնական աղբյուր…»: Պատասխանում նշվում է. «…Արփա գետից ջրառի առավելագույն ծավալը կկազմի…»: Պարզ ասած, «Գեոթիմի» մասնագետները ստիպված են եղել ցուցաբերել ոչ միայն բնապահպանական գիտելիքներ, այլ դիվանագիտական հմտություններ։ Ադրբեջանցիների նպատակը, սակայն, միայն այս տիպի մանր խորամանկություններով ինչ-որ ձևակերպումներ ամրագրելը չէ։ Նրանք առաջնորդվում են պարզ բանաձևով՝ ինչը բխում է Հայաստանի շահերից, ինչը տնտեսապես մեզ ձեռնտու է, դա հակասում է իրենց շահերին և հարկավոր է ամեն ինչ անել՝ նախագիծը վիժեցնելու համար։ Այս դեպքում ադրբեջանցիների մոտ դժվար թե որևէ բան ստացվի, որովհետև հանդիպել են իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալների։ Սակայն փորձեր, ամենայն հավանականությամբ, դեռ կլինեն։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am