ԼՂ հակամարտությունը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար. Պեդրո Ագրամունտ
Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Եվրոպայում դեռևս գոյություն ունի չլուծված հակամարտությունների խնդիր։ Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը: «Մեր կազմակերպության ներսում՝ որոշ երկրներում, դեռևս մնում են չլուծված հակամարտություններ, որոնք չեն գտել իրենց լուծումը, ինչը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահը՝ նման երկրների թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղը:
