Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ Լավրովը շնորհավորել է իր գործընկերոջն ԱԳՆ պաշտոնում նշանակվելու առիթով: Կողմերը երկուստեք հույս են հայտնել, որ ռուս-բրիտանական հարաբերություններում դրական տեղաշարժ կլինի: Հեռախոսազրույցը կայացել է բրիտանական կողմի նախաձեռնությամբ:
