ՌԴ-ն սահմանից հետ է ուղարկել 20 տոննա թուրքական խաղողը
Ռուսաստանի մաքսային ծառայությունը կանխել է Բելառուսից 20 տոննա խաղողի ներկրումը: «Համաձայն փաթեթավորման պիտակավորման, խաղողը թուրքական է»,- մասնավորապես՝ հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից: Ըստ ՌԴ գործող օրենսդրության թուրքական խաղողը պետք է դուրս հանվի Ռուսաստանի սահմաններից:
