Իրանի ԱԳ նախարարը Թուրքիա է մեկնելու
Թուրքիայում հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ Իրանի բարձրաստիճան պաշտոնյա է այցելելու Թուրքիա։ Ինչպես նշվում է՝ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը օգոստոսի 12–ին Անկարայում հանդիպումներ է ունենալու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է Թուրքական NTV–ին՝ նշելով, որ քննարկվելու են նաեւ Սիրիայի եւ տարածաշրջանի խնդիրները։
