Պուտին-Ալիև հանդիպման «առաջին ծիծեռնակները»` Սերժ Սարգսյանի այցից առաջ

Հայտնի է դարձել Պուտինի` Բաքու կատարած այցի ու բանակցությունների առաջին պտուղներից մեկը: Բաքվում կբացվի ուղղաթիռային կենտրոն և ինքնաթիռների հավաքման գործարան: «Ռուսաստանը, որպես լավ և ոչ թանկարժեք զենքի մատակարար, հետաքրքիր է Ադրբեջանին և Իրանին», - կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթաժողովից առաջ։ Ռոգոզինը նաև ասել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Ռուսաստանից МС-21 օդանավերի գնմամբ և ակնկալում է 2017 թվականի փետրվարին 10 օդանավի գնման շուրջ պայմանագիր ստորագրել։ Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, որ Բաքվում կբացվի ուղղաթիռային կենտրոն և ինքնաթիռների հավաքման գործարան. «Այստեղ խորհրդային արտադրության շատ ինքնաթիռներ և ուղղաթիռներ կան։ Դրանց արդիականացումը, սպասարկման ծառայություններն այժմ կիրականացվի Ադրբեջանի տարածքում»։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ զենքի վաճառքի նոր համաձայնագրերի մասին ևս տեղեկատվություն տարածվեց դեռ մինչև Պուտինի այցը, և դատելով Պուտինի Բաքու կատարած այցի ընթացքում հնչեցրած հայտարարությունները, տնտեսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերը, ապա պարզ է դառնում, թե Ռուսաստանն ինչ աստիճանի է գնահատում Ադրբեջանին` որպես ռազմավարական գործընկեր: Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը կստեղծեն համագործակցության եռակողմ ձևաչափ, ասել է Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ու այս ամենը տեղի է ունենում` այսօր Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպման նախաշեմին: Սա ինքնին խոսում փաստ է, թե ինչպես Մոսկվան խոսելու Սերժ Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր կմեկնի Մոսկվա։ Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակներում բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև Եվրասիական տարածում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ։ ՀՀ և ՌԴ նախագահների մամլո ծառայությունները նույն հաղորդագրություն են տարածել։ Հաղորդագրություններում չի հիշատակվում ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ռուսական «Նովոստի» պետական լրատվական գործակալությունը, իր վերլուծական հոդվածում գրում է, որ Պուտինը և Սարգսյանը հենց ղարաբաղյան խնդիրն են այսօր քննարկելու։ Գործակալությունը նշում է, որ Հայաստանում իրավիճակը բարդ է, որ հայկական որոշ ընդդիմադիր կուսակցություններ ֆինանսավորվում են Արևմուտքից և մտադիր են տապալել գործող իշխանություններին։ Ինչը, հոդվածի հեղինակի կարծիքով, ինքնասպանություն է ղարաբաղյան խնդիր ունեցող Հայաստանի համար։ Իսկ ղարաբաղյան հակամարտությունն էլ հայտնվել է գերտերությունների հետաքրքրությունների խաչմերուկում։ «Այն վճռականությունը, որ ցուցաբերել է Սերժ Սարգսյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման հարցում թույլ է տալիս հուսալ, որ Սարգսյանը պատրաստ է երկրի տնտեսության հարցերում լուրջ քայլերի գնալ և մտադիր է Պուտինին փոխանցել կոնկրետ առաջարկներ, սակայն Պուտին-Սարգսյան հանդիպման առանցքային հարցը Ղարաբաղն է լինելու», - ասվում է հոդվածում։ Հոդվածագիրը նաև կարծիք է հայտնում, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինը դարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միակ հեղինակավոր միջնորդը և Վաշինգտոնին սա դուր չի եկել։ «Դրա համար Արևմուտքը կազմակերպել է ՊՊԾ գնդի տարածքի գրավումը Հայաստանում, որի նպատակն էր տապալել Ալիևի և Սարգսյանի միջև նախնական պայմանավորվածությունները», - գրել է ռուսաստանցի լրագրողը։ Ըստ «Նովոստի»-ի, Սերժ Սարգսյանի համար արդեն բարդ կլինի գնալ զիջումների, և հենց այս իրողությունն է Հայաստանի նախագահը փորձելու հասցնել Պուտինին այսօրվա բանակցությունների ժամանակ։ Ահա այսպիսի աշխարհաքաղաքական թնջուկի մեջ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Իրավիճակն իսկապես  խառնաշփոթ է հիշեցնում: ՊՊԾ գնդի գրավումից սկսած` ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am