Վարչապետը ՝Սուրիկ Խաչատրյանի խնդրանքի հետքերով

Կառավարությանը  ներկայացված  նախագծի ներկայացման ժամանակ,ըստ որի Սիսիան քաղաքում 153,76 քառ. մետր մակերեսով անհատույց տարածք տրամադրել «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությանը ,  Պետ. գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյան նշեց, որ «Խարիսխ» հասարակական կազմակերպությունը պարտավորվել է անհատույց օգտագործման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո տարածքի վերանորոգման և գույքի ձեռք բերման նպատակով երկու տարվա ընթացքում կատարել 1 մլն դրամի չափով ներդրումներ. «Հաշվի առնելով, որ կազմակերպության կողմից ստանձնած վերանորոգման համար նախատեսած գումարը որոշ հանգամանքների պատճառով ուշանում է, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով ՝Սյունիքի մարզպետը գրությամբ դիմել է ստանձնած պարտավորությունների կատարումը մեկ տարի ժամկետով հետաձգելու խնդրանքով: Սյունիքի մարզպետը խնդրանքում նշել է, որ առաջացած ֆինանսական դժվարություններն առաջիկայում կլուծվեն»: Վերոնշյալ նախագիծը գործադիրը մերժեց: Վարչապետին սակայն հետաքրքրեց, թե ինչով է զբաղվում տվյալ ՀԿ-ն. հարցը պարզաբանելու համար նա դիմեց Տարածքային կառավարման նախարար  Դավիթ Լոքյանին՝ հանձնարելով զբաղվել այս հարցով. «Մեկ միլիոնն այն գումարը չէ, որ բերում եք Կառավարություն, հետաձգում եք, կարող է մի տարի հետո բերեք, մի հատ էլ հետաձգեք: Եթե մեկ միլիոնը կներդրվի՝ կներդրվի, եթե ոչ՝ հարկավոր է հանել այս սահմանափակումը: Պարզեք՝ ինչով է զբաղվում այդ  կազմակերպությունը: Չստորագրել նախագիծը՝ մինչև Դավիթ Լոքյանը չպարզի մանրամասները:Եթե իրականում գործում է, զբաղվում է հաշմանդամների գործերով՝ պրոբլեմ չեմ տեսնում»,-ասաց նա:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am