Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի առողջական վիճակը
ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն: Ինչպես hayeli.am-ի հետ զրույցում Նորք Մարաշ բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, փոխնախարարը սրտի ստենդավորում է անցել, եւ արդեն գիտակցության է եկել: ՀՀ արդարադատության փոխնախարարը սրտի կաթված էր ստացել:
