«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի պարզաբանումը

ԶԼՄ-ներում տարատեսակ մեկնաբանություններ են շրջանառվում, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով «Սասնա Ծռեր» խմբավորմանը վերագրվում է, այսպես կոչված, «Ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու տեսակետներ: Թյուրըմբռնումներից խուսափելու և մեր տեսակետները հանրայնացնելու համար ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումը: 1. «Սասնա Ծռեր» խմբավորումը հետապնդում է Հայաստանի ապագաղութացման նպատակ, ինչը Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) վերակերտման պատմական անհրաժեշտությունը կյանքի կոչելու անխուսափելի և առաջնահերթ քայլն է: Առաջիկայում մենք ավելի մանրամասն կներկայացնենք ապագաղութացման և ՀՀ-ի վերակերտման վերաբերյալ մեր տեսակետները: 2. Գաղութացված պետությունում օբյեկտիվորեն չի կարող ձևավորվել «Ազգային համաձայնության կառավարություն»: Որպես կանոն, այն ձևավորվում է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից, մինչդեռ գաղութացված պետությունում խորհրդարանը և այն կազմող կուսակցությունների ներկայացուցիչ-պատգամավորները չեն արտահայտում ժողովրդի (ազգի) կամքը: Ուստի նման պետության խորհրդարանը և կուսակցական վերնախավը գաղութային վարչակազմի բաղադրիչներ են: 3. Ապագաղութացումն առաջին հերթին ենթադրում է ձերբազատում հենց գաղութային վարչակազմից, որի մաս են կազմում, ինչպես արդեն նշվեց, խորհրդարանական կուսակցությունների և, առհասարակ՝ առկա կուսակցություների վերնախավը, որի շրջանակից պետք է ձևավորվի «Ազգային համաձայնության կառավարությունը»: Պատահական չէ, որ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանը իր տխրահռչակ ելույթում խոստացավ ստեղծել այդպիսի կառավարություն: 4. Անշուշտ, կուսակցական վերնախավում կան պարկեշտ և հայրենասեր մարդիկ, ովքեր նույնպես ապագաղութացման ջատագով են: Սակայն, նրանք բացառություն են և չեն խախտում ձևավորված օրինաչափությունը: Ուստի նման անհատները պարտավոր են գիտակցել իրենց կարգավիճակի երկակի և հակասական բնույթը՝ իրենց գործունեությունը հիմնականում ծավալելով ապագաղութացման, այլ ոչ թե գաղութային վարչակազմի նախաձեռնած և նրա վերահսկողության ներքո գտնվող գործընթացներին (ընտրություններ, օրինաստեղծ գործունեություն և այլն) մասնակցության տիրույթում: Հակառակ պարագայում նրանք ակամա սպասարկում են գաղութատիրությանը: 5. Վերը նշված 3-րդ կետում հիշատակվող՝ գաղութային վարչակազմից ձերբազատվելու քայլը կատարելուց հետո հարկ կլինի ապահովել պետության կառավարման շարունակականությունը: Այդ նպատակով մենք (և ոչ միայն մենք, այլև ժողովրդի ակտիվ մեծամասնությունը) առաջարկում ենք ձևավորել «Ժողովրդի վստահության կառավարություն»: Ի տարբերություն «Ազգային համաձայնության կառավարության», «Ժողովրդի վստահության կառավարությունը» հենվում է ժողովրդի (ազգի) կամքի վրա և կոչված է իրականացնել նրա նպատակները: Մեր համոզմամբ, «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձևավորվի քաղաքական և հասարակական միավորումների (հարկավ, ապագաղութացման և ՀՀ-ի վերակերտման գաղափարներն ընդունող) լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ: 6. «Ժողովրդի վստահության կառավարությունը» Արցախի ազատագրված տարածքների նկատմամբ պետք է ունենա «Ոչ մի թիզ հող» դիրքորոշումը: Նրա կազմում պետք է լինեն բացառապես այնպիսի գործիչներ, ովքեր Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ապագաղութացումը և վերակերտումը պատկերացնում են մեր պետությունը տարածաշրջանային գործոնի վերածելու պայմանով: Իսկ այսպիսի պետությունը չի կարող մնալ ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի մեջ և կաշկանդվել միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող՝ Մոսկվայի և Կարսի տխրահռչակ պայմանագրերով: Ուստի «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձևավորվի և գործի՝ հեռանկարում առնվազն ունենալով Կուր-Արաքսյան Հայաստանի տեսլականը: 7. Էական նշանակություն ունի ՀՀ-ի ապագաղութացման և վերակերտման հիմնական միջոցառումների օրինականացման համար անհրաժեշտ ժամկետի և, ըստ այդմ՝ Ժողովրդի վստահության կառավարության մանդատի հարցը: Կողմնորոշվելու չափանիշը մեկն է՝ այս միջոցառումները պետք է ձևավորեն այնպիսի անդառնալի իրավիճակ, որի պարագայում հնարավոր չի լինի վերականգնել գաղութատիրությունը: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ պետական կառավարման համակարգը, տնտեսությունը և արտաքին հարաբերությունները ռուսական գաղութատիրական ազդեցությունից ազատելու համար: Մեր կարծիքով, այդ ժամանակը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Միևնույն ժամանակ՝ այն չի կարող երկու տարուց ավել լինել, քանի որ ժողովրդավարության հեռանկարը վտանգի ենթարկելու խնդիր կառաջանա: Այդ անցումային փուլի ժամկետը պետք է նախապես սահմանվի: Նրա ընթացքում պետք է իրականացվի քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում), ազգայնացվեն կամ ազգային վերահսկողության տակ առնվեն ռազմավարական օբյեկտներն ու ենթակառույցները, ձևավորվեն ռուսական ազդեցության տակ չգտնվող և/կամ գաղութային վարչակազմի մաս չկազմող կուսակցություններ, անցկացվի ապախորհրդայնացում (ապակոմունիզացում), վերանայվի Ռուսաստանի հետ կամ նրա մասնակցությամբ կնքված միջազգային պայմանագրաիրավական համակարգը, ՌԴ սահմանապահները փոխարինվեն ՀՀ սահմանապահներով, որոշվեն ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցերը: Զուգահեռաբար՝ պետք է լուծվի ամենակարևոր խնդիրը, այն է՝ նոր սահմանադրության մշակումը և ընդունումը, որի հիման վրա պետք է անցկացվեն համապետական և ՏԻՄ նոր ընտրությունները: Ասվածից ակնհայտ է դառնում, որ «Ժողովրդի վստահութան կառավարության» մանդատը չի կարող տրվել այդքան երկար ժամկետով և նման լայն լիազորություններով: Ուստի «Ժողովրդի վստահութան կառավարությունը» պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպի Ժամանակավոր խորհրդարանի ընտրություններ: Առկա իրավիճակում Ժամանակավոր խորհրդարանը կարող է ընտրվել միայն այլընտրանքային եղանակով և մեծամասնական ընտրակարգով՝ շատ կոշտ ֆիլտրների (ընտրազատման չափանիշներ) կիրառմամբ: Իր հերթին՝ Ժամանակավոր խորհրդարանը պետք է նշանակի Ժամանակավոր կառավարություն, ինչից հետո «Ժողովրդի վստահության կառավարության» լիազորությունները պետք է դադարեցվեն: 8. Ռուսական գաղութատիրությունից ազատվելու և ՀՀ-ն վերակերտելու գործընթացը՝ առնվազն մինչև նոր Սահմանադրությանը համապատասխան անցկացվող ընտրությունների արդյունքների ամփոփման պահը պետք է տեղի ունենա ժողովրդի գերքաղաքական ակտիվացման պայմաններում: Ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ գործընթացին, մնա հրապարակում և վերահսկի ամեն ինչը և բոլորին: Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել Անցումային փուլի հավանական շեղումներից և պետականության նավը հասցնել քաղաքակրթության, ժողովրդավարության ու ինքնիշխանության նավահանգիստ: 10 օգոստոսի 2016թ. Վարդաշեն

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am