Պուտին. Ադրբեջանն ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղ

Կարծում եմ, որ Հայաստանը և Ադրբեջանն իրականում ցանկանում են գտնել այս խնդրից ելքը, որպեսզի ապրեն խաղաղության, համաձայնության մեջ, համագործակցեն և զարգացնեն տնտեսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, նման հայտարարությամբ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նրա կարծիքով` Հայաստանը շահագրգռված է վերացնելու ենթակառուցվածքային, տնտեսական սահմանափակումները, զարգացնել տնտեսությունն ու ամրապնդել հայկական պետականությունը: «Դա է մեր նպատակը` ձգտել կարգավորման: Նպատակն էլ արդյունքների հասնելն է»,- նշել է ՌԴ նախագահը: Պուտինի խոսքով` այս նույն նպատակին ձգտում է նաև ադրբեջանական կողմը, ինչի մասին վկայում են նաև իր վերջին հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Պետք է գտնել այնպիսի մոտեցումներ և սխեմաներ, որի հետևանքով որևէ մեկն իրեն ո՛չ հաղթող, ո՛չ պարտված չզգա, այլ որ դա լինի այնպիսի որոշում, որը կմշակեն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները և որն ընդունելի կլինի երկու երկրների հասարակությունների համար: Իսկ Ռուսաստանը, ինչպես նաև Մինսկի խմբի անդամ այլ երկրներ կարող են հանդես գալ որպես երաշխավորներ` անհրաժեշտության դեպքում ընդունելով ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևեր»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Խոսելով սպառազինությունների խնդիրների մասին` Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի հետ այս ոլորտում համագործակցության համար Ռուսաստանն ունի համապատասխան ծրագիր: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք ունենք որոշակի համատեղ պարտավորություններ, իսկ Ռուսաստանը միշտ պահպանում է իր պարտավորությունները: Ժամանակակից սպառազինությունների շուկայում ցանկացած երկիր փաստացի կարող է գնել ցանկացած զենք: Եվ, ասենք, այնպիսի երկիր ինչպիսին Ադրբեջանն է` նավթարտադրող երկիր, որն ունի շուրջ 10 միլիոն բնակչություն և արագ աճող տնտեսություն, ոսկու և արժութային բավականին մեծ պաշարներ, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղ: Հասկանում ե՞ք` ցանկացած տեղ: Սակայն ես հիմա չէի ցանկանա ուշադրությունը սևեռել խնդրի ռազմական կողմի վրա: Եթե մենք ցանկանում ենք խնդիրը լուծել, ապա այն պետք է կարգավորել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է Ռուսաստանի նախագահը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am