«Այլընտրանք չէր մնացել». Վարուժան Ավետիսյանի կինն ու երեխաները դուրս են եկել ընդհատակից. armtimes.com

  «Սասնա ծռեր» խմբի անդամ, Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի կինն ու երկու երեխաները դուրս են եկել ընդհատակից: Ընդհատակ անցնելով նրանք որոշել էին խուսափել հետապնդումներից, որոնց պատճառը Վարուժան Ավետիսյանի եւ խմբի անդամ մյուս տղաների գործողություններն էին ՊՊԾ գնդի տարածքում: Ավետիսյանի կինը՝ Լուսինե Գալստյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ տղաների հանձնվելուց հետո վտանգն անցել է: «Մինչ տղաների հանձնվելն ինձ զանգեցին՝ ասացին, որ ժամ առաջ, րոպե առաջ հեռանանք տնից: Այդպիսի զգուշացում եղավ ընդամենն անվտանգության նկատառումներից ելնելով, որ մենք համարվում ենք թիրախային ընտանիք: Չէի ասի, թե ընդհատակ էինք անցել, ուղղակի ավելի ապահով վայրում էինք, մինչեւ վտանգն անցնի: Հիմա, երբ հետին թվով եմ մտածում տեղի ունեցածի մասին, հասկանում եմ, որ մեր քայլը ճիշտ էր, որովհետեւ հանձնվելու («Սասնա ծռերի»-խմբ.) նախորդ օրը ոստիկանական մեքենան մեր տունը շրջափակած է եղել. մինչեւ դռան առաջ էլ ոստիկաններ են եղել, դա էլ հարեւանն ասաց»,- տեղի ունեցածը պատմեց տիկին Գալստյանը՝ հավելելով, որ հիմա հարաբերական հանգիստ է: Նա, սակայն, կարծում է, որ մշտական հանգստություն կարող է լինել միայն գործող իշխանությունների հեռանալուց հետո: Լուսինե Գալստյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հարեւանները, շրջապատի մարդիկ գիտեն իր ամուսնու եւ նրա ընկերների քայլի մասին, ինչպե՞ս են վերաբերում իրենց: «Շատ լավ, այսինքն՝ ադեկվատ: Իրենք հասկացան, որ էդ մարդիկ, կոպիտ ասած, իրենց անձնական շահը հետապնդելու համար չէր, որ գնացին այդ քայլին, ոչ էլ ինչ-որ արկածախնդիրներ էին: Նրանց քաղաքական գործունեությունն ափի մեջ, պարզ մատուցվել է ժողովրդին, ոչ մի ստվերային բան չի եղել իրենց գործունեության մեջ: Բնականաբար, բոլորն էլ հետեւել են եւ հասկացել, որ միակ հույսն իսկապես էս մարդիկ են, որ գնացին այդ քայլին»,-նկատեց Ավետիսյանի կինը: «Այսինքն, դուք կարծում եք, որ արդարացվա՞ծ էին ձեր ամուսնու եւ նրա ընկերների գործողությունները»: Այս հարցին ի պատասխան Լուսինե Գալստյանն ասաց, որ միանշանակ արդարացված էին, որովհետեւ պետական հիմնարկի աշխատող լինելով հանդերձ նա նույնպես բազմաթիվ խնդիրների է առնչվում, որոնց պատճառն օրինականության բացակայությունն է: «Թվում է, թե որպես ՀՀ քաղաքացի ես օրենքի, Սահմանադրության հետ կապ չունեցող մեկն եմ, բայց երբ կապ ես ունենում՝ հասկանում ես, որ բացարձակ անօրեն երկրում ես ապրում: Իշխանություններն օրենքից վեր են: Սա է իրականությունը եւ քանի դեռ էդպես է, քանի դեռ ամբողջ դատական համակարգը, ոստիկանական համակարգը դրանց է ծառայում, ոչինչ սպասել պետք չէ: Էդ ինչի՞ արդյունքում մեզ բռնի ուժով տարան ոստիկանություն: Եթե ոստիկանները հասկանային, որ քաղաքացու հետ նման ձեւով վարվելու պարագայում կպատժվեին՝ երբեք նման բան չէին անի: Բնականաբար, բարձիթողի վիճակ է բոլոր համակարգերում: Դրա համար էլ այդ տղաները գնացին նման քայլի եւ դարձան հերոսներ ամբողջ ժողովրդի աչքին, որովհետեւ իսկապես այլընտրանք չէր մնացել, քան անել այն, ինչ արեցին»,- ընդգծեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի կինը: Նա չցանկացավ նշել՝ որ պետական հիմնարկում է աշխատում, սակայն վստահեցրեց, որ աշխատավայրում որեւէ խնդիր չի ունենում ամուսնու հայացքների հետ կապված: «Ինձ թվում է բոլորն էլ իրենց մտքերում ասում են՝ տեսնենք ինչ է լինելու: Բոլորի բերանից լսում ես՝ համբերություն բոլորիս: Բոլորն էլ տուժած են, ինձ նման: Ես կասեի՝ իրենք ավելի վատ վիճակում են»,- ընդգծեց Լուսինե Գալստյանը: Խոսելով ամուսնու ներկայիս վիճակի մասին, Լուսինեն ասաց, որ տեսակցություններ թույլ չեն տալիս, ուղիղ կապ որպես այդպիսին գոյություն չունի, ամուսնու որպիսությունը ճշտում են միայն փաստաբանների միջոցով:  

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am