Վիտալի Բալասանյանը Վարուժան Ավետիսյանին. «Մի ջղայնացրու ինձ» (տեսանյութ). Ա1+

Զենքերը վայր դնելու մասին հուլիսի 31-ին տեղի ունեցած բանակցություններում Վարուժան Ավետիսյանը Վիտալի Բալասանյանից հստակ երաշխիքներ է պահանջել Վարուժան Ավետիսյան –Դուք խնդրում եմ գեներալի խոսք տվեք, որ տղաներից 2 հոգի, կոնկրետ Արոն ու Թորոսը, հիմա դուրս են գալիս, գալիս են ձեր մոտ, դուք էդ հարցերը քննարկում եք, լուծում եք եւ մինչեւ վերջին մարդը էստեղից չի գնում, Թորոսին ու Արոյին չեն տանելու, մնալու են էստեղ կանգնած: Ինչպե՞ս ընդունեցիք: Վիտալի Բալասանյան-Որեւէ խնդիր չկա, կարող եմ երդում տամ արխային հարյուր տոկոս: Մեկ այլ ձայնագրությունում Վարուժան Ավետիսյանը խոսում է Արեգ Կյուրեղյանի հետ, որն իր երիտասարդ զինակիցների հետ անձամբ Ժիրայր Սեֆիլյանից պետք է լսի զենքերը վայր դնելու հրահանգը: Ժիրայրի հետ ոստիկանության ստուգիչ կետում զրուցելու են Արայիկ Խանդոյանն ու Թորոս Թորոսյանը Վարուժան Ավետիսյան-Հը՞ն, Արեգ: Արեգ Կյուրեղյան-Լսում եմ, Վարուժ: Վարուժան Ավետիսյան-Արեգ ջան, ուրեմն պայմանավորվածությունն ըսենց ա՝ Արոն ու Թորոսն են խոսում Ժիրոյի հետ, ընդեղ, գրոմկիով գնում խոսում են, միասին լսում են, հետո Արոն ձեզ ասում ա, կարան ռացիան պահեն, միասին լսեք, չգիտեմ: Արեգ Կյուրեղյան-Վարուժան, Ժիրայրը մեզ ասի՞, կլինի՞ ըտենց: Վարուժան Ավետիսյան-Չէ, ըտենց են պայմանավորվել, որ ոչ թե ձեր հետ խոսա, այլ հրամանատարներից մեկի հետ, որոշել են Արոյի հետ խոսա: Մեզնից մեկի հետ էլ խոսա, կլինի: Արեգ Կյուրեղյան-Թող պահեն, որ լսենք: Ասածս էն ա, որ հստակ Ժիրայր Սեֆիլյանն ասի, ընենց չլինի, որ ասենք… Էտ ա): Արեգ Կյուրեղյանը տագնապում է, որ Միայնակ Գայլին կարող են խաբել եւ ինչ-որ կերպ համոզել, որ Ժիրայրի անունից համոզել վայր դնել զենքերը: Վարուժանն այս հարցը փորձում է լուծել Վարուժան Ավետիսյան-Արո ջան, Վիտոն որ կզանգի, գրոմկիով խոսա: Արայիկ Խանդոյան-Հա, հա, ախպեր: Բանակցությունները մոտենում են ավարտին: Հավանաբար Ժիրայր Սեֆիլյանի հետ զրույցը կայացել է: Վարուժան Ավետիսյանը պահանջում է, որ զենքերը վայր դնելու գործընթացին ներկա լինեն լրատվամիջոցները, որոնք պետք է լինեն չեզոք տարածքում դրված հովանոցի մոտ Վարուժան Ավետիսյան-Զոնտիկի մոտ չեղան, դուրս չենք գալիս: Ըստ պայմանավորվածության, Ժիրայր Սեֆիլյանի մոտ պետք է մարդ մեկնի, որն էլ հեռախոսով նրան կապելու է տղաների հետ: Այս մասին Վիտալի Բալասանյանը կցկտուր է ասում տղաներին, որոնք գիտեն, թե ինչի մասին է խոսքը Վիտալի Բալասանյան-Խանդոյան, լսու՞մ ես, Խանդոյան: Արայիկ Խանդոյան-Լսում եմ, ուշադիր լսում եմ, ախպեր ջան: Վիտալի Բալասանյան-Հիմա պայմանավորվել եմ, մարդ եմ ուղարկում ընդե՝ Վարդաշեն: Լսու՞մ ես: Արայիկ Խանդոյան-Հա, հա: Վիտալի Բալասանյան-Բայց պայմաններն ասելու եմ: Հիմա Վարուժանին ասա՝ երկու երեք լրատվամիջոց լինեն, հերիք ա, չէ՞: Կարծեմ ինքն երկուսն ա ուզել: Վարուժան Ավետիսյան-Բայց ոչ թե՝ երկու, այլ՝ Ազատություն, 1in.am: Վիտալի Բալասանյան-Բարի: Վարուժան Ավետիսյան-Զոնտիկի մոտ, չէ՞, պարոն գեներալ: Վիտալի Բալասանյան-Տեղը ես եմ որոշելու, Վարուժան, չասի՞, որ բերեմ, տեղը ես եմ որոշելու: Վարուժան Ավետիսյան-Որ ոչ թե զոնտիկի մոտ, այլ ճանապարհի մյուս եզրին, պարոն գեներալ, պայմանավորվել ենք արդեն, հիշեցնում եմ: Վիտալի Բալասանյան-Վարուժան, բերելու եմ, տեղը ես եմ որոշելու, մի ջղայնացրու ինձ իզուր տեղը: Վարուժան Ավետիսյան-Խոստանու՞մ եք, որ հետ չեն քաշի ոստիկանները Վիտալի Բալասանյան-Հետ չեն քաշելու, բայց հարցազրույց չեք տալու): Ի դեպ, նույն կամ նախորդ օրվա առավոտյան բանակցություններն այնքան էլ հարթ չէին ընթանում: Վիտալի Բալասանյանը կարծես թե սառը ջուր է լցնում Ժիրայր Սեֆիլյանի որոշումները լսելու ցանկություն ունեցող տղաների գլխին Արայիկ Խանդոյան-Հե, Վիտո: Վիտալի Բալասանյան-Լսում եմ Արայիկ Խանդոյան-Բրատ, մեկ էլ մի քանի հոգի տղերքից, ասում են՝ թող հեռախոսով կապվեն Ժիրոյի հետ, Ժիրոն ասի՝ որ ստի ա, ստի ա, բրատ: Վիտալի Բալասանյան-Արո, ես կարիլ չեմ էդ հարցը լուծեմ, որովհետեւ Ժիրոն ընդհանրապես ձեռք ա քաշալ ձեզանա: Վարուժան Ավետիսյան-Պարոն գեներալ, բարեւ ձեզ, Վարուժանն ա: Մեզանից ձեռք չի քաշել եւ մեր խնդիրը չէ:Հիմա էդ մարդկանց մենք էլ համոզում ենք, չենք կարողանում համոզել: Էդ մարդիկ ասում են՝ թող Ժիրայրը ասի: Հիշեցնենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ այս ձայնագրությունների խոսակցությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին եւ 29-ին եւ լրատվամիջոցներին է ներկայացվել մոնտաժված:  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am