Ռուս-թուրքական դավադրությո՞ւն Ղարաբաղում

  Իլհամ Ալիևը երեկ Բաքվում հատուկ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարության համար. «Մենք այդ դերը գնահատում ենք, գնահատում ենք նաև Ձեր անձնական մասնակցությունը, որը շատ կարևոր նշանակություն ունի կարգավորման առաջընթացի հարցում: Մեր հանդիպումը Սանկտ Պետերբուրգում հունիսին մեծամասամբ հենց այս խնդրին էր նվիրված»: Ռուսաստանի նախագահն իր հերթին ընդգծել է. «Դուք նշեցիք, որ Ղարաբաղը իսկապես խնդիր է, որ մեզ բոլորիս հասել է մեր խորհրդային անցյալից: Գիտակցում ենք, թե ինչքան ցավոտ է այս հարցը Ադրբեջանի և Հայաստանի համար: Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային կլինի, բայց ընդունելի երկու կողմերի համար էլ, որպեսզի հաղթողները լինեն երկու ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ խնդիրը ներկա և ապագա սերունդների համար»: Պուտին - Ալիև հանդիպման մեծ մասն անցել է դռնփակ: Դրանից հետո երկու երկրների պատվիրակությունները բազմաթիվ հարցեր են քննարկել, մի ամբողջ շարք փաստաթղթեր պետք է ստորագրվեն: Ի դեպ, այս հանդիպմանը քննարկվել են նաև զենքի վաճառքի նոր համաձայնագրեր: Ռուսաստանցի փորձագետները գրում են, թե` «նավթի ցածր գների պայմաններում Բաքուն չի կարող նախկինի պես բազմամիլիարդանոց գնումներ կատարել, սակայն մի քանի հարյուր միլիոն դոլարի զենքի համաձայնագրեր կարող է կնքել»: Ուշագրավ է, որ Բաքու մեկնելուց առաջ Վլադիմիր Պուտինն անցկացրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ, պաշտոնական Կրեմլի փոխանցմամբ, քննարկվել է նաև առաջիկա օրերին նախատեսված երկրի նախագահի մի շարք հանդիպումների օրակարգը: Հիշեցնենք, այսօր Սանկտ Պետերբուրգում Պուտինը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, իսկ օգոստոսի 10-ին Մոսկվայում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Որպեսզի ամենն ամբողջական լինի, նկատենք նաև, որ Պուտին-Էրդողան այսօր կայանալիք հանդիպման նախօրեին` ռուսական «России 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ընկեր» է անվանել ու հայտարարել, թե` Թուրքիայի և ՌԴ-ի միջև բանակցությունները «նոր էջ են բացելու»: Ինչպես ասում են` «կենացները քաղցրանում են»... Մի կողմից Պուտինն է ցույց տալիս, թե որքան է փափագում Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնել, ընդհուպ մինչև զենքի վաճառքի նոր գործարքներ կնքելով` չնայած ապրիլյան քառօրյա պատերազմին, մյուս կողմից էլ Թուրքիայի նախագահն է շարունակաբար ձգտում ապացուցել, որ պատրաստ է ամեն քայլի գնալ, միայն թե կարգավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Էրդողանը հայտարարել է, որ ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար կասկածվող Ալփարսլան Չելիքի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է. «Ռուս օդաչուի մահվան պատճառ դարձած մարդը ներկայումս բանտում է: Նրա նկատմամբ դատական գործընթացը շարունակվում է: Ես կցանկանայի հատուկ ընդգծել դա»: Անգամ Գերմանիան ողջունել է Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը: Գերմանիայի կառավարությունը կարող է միայն ողջունել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո Մոսկվայի ու Անկարայի մերձեցումը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Զավսան Շեբլին՝ մեկնաբանելով Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումը. «Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը կարևոր խաղացողներ են Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիների որոնման հարցում: Մենք չենք կարծում, թե Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ում գործընկերության համար: Թուրքիան եղել և մնում է ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերը»: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն, այսպիսով, հայտնվել է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան կուռ եռանկյան շահերի կիզակետում: Սերժ Սարգսյանին վաղը Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, բավական ծանր բանակցություններ են սպասում Պուտինի հետ: Միայն Սերժ Սարգսյանի վերադարձից հետո, թերևս, իշխանական շրջանակների հայտարարություններից պարզ կդառնա, թե ինչ է ակնկալում Պուտինն այս փուլում Սերժ Սարգսյանից, իսկ ավելի ճիշտ` թողնո՞ւմ է Սերժ Սարգսյանին մանևրելու դաշտ, թե վերջնականապես «ձեռքը սեղանին է խփել»` հասկացնելով, որ սպասելու ու երկարաձգելու ժամանակ նրան չի տրվելու... Թամար Բագրատունի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am