Ռուսաստանը` Հայաստանը մեկուսացնող ծրագրերում

Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով համագործակցությունն, ինչպես երևում է նորանոր բարձունքներ է գրավում: Մենք ականատես ենք դառնում թե ինչպես են Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը լուրջ տարածաշրջանային նախագծեր իրականացնում: Իրավիճակն այստեղ նախ հետաքրքրական է այն առումով, որ պաշտոնական Երևանը որոշակի հետաքրքրություն էր ցուցաբերում Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, սակայն որևէ շոշափելի արդյունք այդպես էլ չի նկատվում: Մյուս կարևոր հանգամանքն է, որ փաստացի, Ռուսաստանը ներգրավել է Հայաստանը մեկուսացնող ծրագրերում` առանց կաշկանդվելու, իսկ սա չի կարող չգնահատել Ալիևը: Այսպես, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Աինը հայտարարել է, որ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումներն ապագայում կարող են դառնալ կանոնավոր: «Կարծում եմ, որ այդ հանդիպումները կանցկացվեն նաև ապագայում: Միգուցե չանցկացվեն պետությունների ղեկավարների մակարդակով, սակայն կանցկացվեն նախարարների մակարդակով: Հավանական է, որ եռակողմ ձևաչափով այդ հանդիպումները` պետությունների ղեկավարների մակարդակով, անցկացվեն տարեկան մեկ անգամ: Այսօրվա եռակողմ հանդիպումը շատ կարևոր է: Դա նոր գործընթաց է (երեք երկրների միջև) հարաբերություններում: Մինչ այժմ չեն անցկացվել նման հանդիպումներ: Թե՛ տարածաշրջանի երկրները, թե՛ աշխարհի մյուս երկրները մեծ հետաքրքրությամբ են հետևում այդ հանդիպմանն ու այդ ձևաչափին»: Նախօրեին հրապարակվել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության նախագիծը: Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը միջոցներ կձեռնարկեն տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման գծով: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հասած տեղեկությունների` Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոուհանիի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում նշվում է, որ կողմերը մտադիր են պաշտպանել տարածաշրջանային տրանսպորտա-կոմունիկացիոն հնարավորությունների ինտեգրացիայի գծով ջանքերը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի համար տնտեսապես շահութաբեր և անվտանգ տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը, մտադիր են արդյունավետ քայլեր ձեռնարկել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ ուղևորների և ապրանքների փոխադրման առկա հնարավորությունների լավացման նպատակով տրանսպորտա-կոմունիկացիոն ենթակառուցվածքի զարգացման համար: Մոսկվան Թեհրանը և Բաքուն մտադիր են հետագայում ևս «ներդրում կատարել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակում երկաթուղային ճանապարհների միացման և արդյունավետության բարձրացման գծով»: «Հյուսիս-Հարավ» միջանցքը կոչված է միացնել Հյուսիսային Եվրոպան Հարավ-արևելյան Ասիայի հետ: Նախագծի իրականացման ընթացքում կմիացվեն Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղային ճանապարհները: Առաջին փուլում «Հյուսիս-Հարավ» միջանցքով ծրագրվում է տարեկան 5 մլն տ բեռներ փոխադրել, իսկ հետագայում` 10 մլն տոննայից ավելի: Բացի այդ,  Բաքուն առաջարկում է էներգամիջանցք ստեղծել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև՝ դուրս գալով էլեկտրաէներգիայի նոր շուկա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս առիթով նշել է, որ Ադրբեջանը արդեն էլեկտրաէներգիա ներկրող երկրից դարձել է արտահանող երկիր, արտահանման ներուժը աճում է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել հուսալի էներգետիկական միջանցքի ստեղծմանը: Տվյալ միջանցքը կարող է ապահովել էներգափոխանակությունը 3 երկրների միջև և նոր շուկաներ դուրս գալ»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպման ժամանակ: Այսօր Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր ձևաչափ է ստեղծվում, վստահեցրել է Ալիևը` հավելելով. «Սա պատմական պահ է: Այսօր երեք երկրների միջև ստեղծվում է համագործակցության նոր ձևաչափ»: Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլլա Սեյֆն էլ իր հայտնել է, որ Իրանը և Ադրբեջանը մտադիր են տարածաշրջանային միացյալ բանկ ստեղծել և այդ քայլով զարգացնել երկու երկրների ֆինանսական փոխհամագործակցությունը. «Այդ առաջարկը մենք ենք արել բանկային հարաբերությունների խորացման նպատակով, ինչպես նաև հաշվարկային գործողությունների պարզեցման համար, և այն դարձավ համաձայնության առարկա: Ապագայում կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը այդ բանկի ստեղծման համար»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի ժամանակ հիշատակել է Թեհրանում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելությունը: Պուտինն ընդգծել է բոլոր ոլորտներում ռուս-իրանական հարաբերություններում առաջընթացի գրանցումը. «Այդ ընթացքում մենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում հաղթահարել ենք ոչ փոքր ճանապարհ, մեր բարեկամական հարաբերությունները ամրապնդվում են, դրանք կրում են բազմապլանային բնույթ: Դա վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին, քաղաքական շփումներին, մարդասիրական ոլորտին: Մենք պետք է շնորհակալ լինենք Ադրբեջանի նախագահին՝ Իլհամ Ալիևին, որ նա կազմակերպել է այս հանդիպումը, որը մեզ հնարավորություն է տալիս նաև եռակողմ ձևաչափով խոսել տարածաշրջանի իրավիճակի մասին»: Իսկ Իրանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Պուտինի այցը Թեհրան շատ արդյունավետ էր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև դրական է համարել միջուկային համաձայնագրի ձեռք բերման հարցում Ռուսաստանի դերակատարությունը. «Մենք երբեք չենք մոռանա Ձեր անձնական դերն այդ համաձայնագրի իրագործման հարցում: Մեզ մեծապես ուրախացնում է այն, որ մենք դիտարկում ենք ապրանքաշրջանառության աճն ու երկկողմ հարաբերությունները: Այսօր լավ հնարավորություն է, որ մենք առաջին անգամ խորհրդակցենք երեքով, որ առաջին անգամ հանդիպում են Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահները: Մենք կարող ենք կարևոր դեր խաղալ երեք երկրների եռակողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդման հարցում»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am