Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում. ՀՀ ԱԳՆ
Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունները: «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել է Բալայանը եւ հավելել. «Չավուշօղլուի նախորդը եւս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
