Ռուս-թուրքական մերձեցումը մարտահրավեր է. The Telegraph
Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը իրենից ներկայացնում է զգալի մարտահրավեր ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար: Նշվում է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կանգնած են զգալի մարտահրավերների առջև՝ կապված Ռուսաստանի ու Թուրքիայի դիվանագիտական մերձեցման հետ: Էրդողանը կարծես թե սառել է ԵՄ-ի հանդեպ, նրա ոչ մի առաջնորդ ռազմական հեղաշրջման փորձից հետո չի ժամանել Անկարա, և Էրդողանը դաշնակիցներ է փնտրում ամենուրեք: Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը նշանակալի իրադարձություն է հենց ՆԱՏՕ-ի համար:
