Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 10-ին, հետաձգել է Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի կալանքի դեմ որոշման բողոքարկման քննությունը: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկից դատարան չէին բերել տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ եւ ինքը միջնորդել է նիստը հետաձգել: Դատարանը բավարարել է միջնորդությունը: «Չնայած Խանդոյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, մեծ հույսեր չեմ կապում, որ Վերաքննիչ դատարանը կբավարարի այս միջնորդությունը: Բոլորիս էլ պարզ է, որ մեր դատարանները սպառման միջոց են եւ մենք դիմելու ենք ՄԻԵԴ»,- ասաց փաստաբանը:
