Էրդողան-Պուտին հանդիպումն ում դեմ էր ուղղված. Deutsche Welle
Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի մերձեցումն ուղղված չէ Արևմուտքի դեմ: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Զավսան Շեբլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը չի կարծում, թե Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների մերձեցման ուղիների որոնումը չի բացառում Անկարայի հետագա համագործակցությունը Եվրոպայի հետ: «Մենք չենք կարծում, թե դա ուղղված է Եվրոպայի դեմ: Մենք ունենք Թուրքիայի կարիքը, իսկ Թուրքիան՝ մեր կարիքը: Կոնֆլիկտներով ցնցվող խաղաղության շուրջ երկխոսության կասեցումն ամենավատթար ուղին է»,- ասել է նա:
