Թուրք նախարարը հայտնել է, թե ինչ է խնդրել Պուտինը Էրդողանից
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնել է, թե ինչ է խնդրել Վ. Պուտինը Ռ. Էրդողանից: «Պարոն Պուտինը խնդրել է մեզ, որ թույլ չտանք ՌԴ–ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող երկրները Թուրքիայի միջոցով ճեղքեն պատժամիջոցները»։ Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, թե Վլադիմիր Պուտինը Էրդողանից մի բան է խնդրել՝ թույլ չտալ ՌԴ–ի պատժամիջոցների տակ գտնվող երկրներին Թուրքիայի միջոցով չեղքել այդ պատժամիջոցները։ «Մենք, իհարկե, նման բան թույլ չենք տա»,–նշել է Չավուշօղլուն։ Հիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն էլ հայտնել էր, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումից հետո, չի բացառվում, որ այս տարի թուրքական սննդամթերքը կրկին ՌԴ մտնի:
