Չավուշօղլուն՝ Պուտինի տված խոստման մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Պուտինը խոստացել է վերացնել թուրքական սննդամթերքի ներկրման արգելանքը»,-ասել է Չավուշօղլուն: Չավուշօլուն նաև հայտնել է, որ ահրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է լրացուցիչ համաձայնագիր ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված: «Պարոն Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը շատ հաջող է անցել։ Մեր առեւտրաշրջանառությունը նվազել է 43 տոկոսով։ Մեր նպատակն է՝ երկկողմ առեւտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Համատեղ կարեւոր նախագծեր կան, որոնք կյանքի են կոչվելու։ Աքքույուի եւ «Թուրքական հոսքի» ծրագրերը ժամանակատար են, սակայն մենք արագացնելու ենք դրանք»,–ասել է Չավուշօղլուն։
