Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը
«Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանն արդեն 10-րդ օրն է՝ ինչ հացադուլ է անում:Անդրիաս Ղուկասյանն իր հացադուլի մասին հայտարարել էր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում: Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ:
