Ինչ են քննարկելու Սարգսյանն ու Պուտինը.պարզաբանում է Կրեմլը
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է,որ օգոստոսի 10-ին, Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: «Բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկում քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացը: Ակնկալվում է, որ կարծիքներ կփոխանակվեն միջազգային և տարածաշրջանային ակտուալ խնդիրների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
