«Նոր Թուրքիան»` նացիստական, կամ Օսմանյան Թուրքիան է

Մի քանի միլիոնանոց հանրահավաք` ի պաշտպանություն Էրդողանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երեկ Ստամբուլի Յենիքապի շրջանում կազմակերպեց իրեն աջակցող մեծամասշտաբ հանրահավաք: Առհասարակ, վերջին երեք շաբաթների ընթացքում ի պաշտպանություն Էրդողանի հանրահավաքներ էին տեղի են ունենում ամեն գիշեր, սակայն ամենամեծը դա երեկ կազմակերպված հանրահավաքն էր, որին մասնակցեն մի քանի հարյուր հազար մարդ, այն կոչվում էր` «Դեմոկրատիա և նահատակների երթ»: «Հաղթարշավը պատկանում է դեմոկրատներին, իսկ հրապարակները պատկանում են մարդկանց»,- ասվում էր հասարակությանը բաժանվող թերթիկներում: Այնտեղ նաև նշված է, թե ինչպես քաղաքային տրանսպորտով անվճար հասնել նշված վայր: Ստամբուլում բազմահազարանոց հանրահավաքում, որին տարբեր տվյալներով` 1-5 մլն մարդ է մասնակցել ողջ երկրում, Էրդողանը կրկին ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ և հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրեց չհաջողված հեղաշրջման կազմակերպման համար։ Էրդողանը կոչ է արել ավերել Գյուլենի կազմավորած ցանցն օրինական մեթոդներով և խոստացել է վերականգնել երկրում մահապատիժը, եթե դրա օգտին քվեարկի խորհրդարանը։ Իր ելույթում Էրդողանը նշել է. «Ռազմական հեղաշրջման փորձի կանխումը ցույց տվեց, որ այս երկիրն անպարտելի է: Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայի փողոցներ ու հրապարակներ դուրս եկած միլիոնավոր քաղաքացիները կհաղթեին անգամ մահվանը: Եղան մարդիկ, ովքեր զոհվեցին ու հասան շեհիթների աստիճանին: Նրանք ոսկե տառերով իրենց անունը գրեցին պատմության մեջ: Հավատացեք, որ հանուն հայրենիքի պայքարում այդ աստիճանին հասնելը տրված չէ բոլորին: Այսօր այս հրապարակում հավաքվել են բոլորը՝ նախագահը, վարչապետը, Գլխավոր շտաբի պետը, Ժողովրդահանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունների նախագահները, երկրի բոլոր 81 նահանգների հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչները: Հավատացեք, որ տեսնելով դա՝ մեր թշնամիները վշտացել են, ինչպես հուլիսի 16-ին: Հուլիսի 15-ի դեպքերը Թուրքիայի ընկերներին ցույց տվեցին, որ այս երկիրը կարող է դիմակայել ոչ միայն քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական մարտահրավերներին, այլև ռազմական խափանարար գործողությանը: Թուրքիային չես կոտրի, այս երկիրը չի շեղվի իր ուղուց»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «Ժողովրդավարության ու շեհիթների համար» կազմակերպված հանրահավաքին` նշել է. «Թուրք ազգը, որը պատմության մեջ կերտել է Չանաքքալեի (Դարդանել) հերոսական էպոսը, հուլիսի 15-ին կրկին ցուցաբերեց հերոսություն: 2016թ. հուլիսի 15-ը օրացույցի մեջ մտավ որպես Թուրքիայի երկրորդ Ազատագրական պատերազմի օր: Շեհիթների շնորհիվ այսօր մենք այս հողում ապրում ենք պատվով, ազատորեն ու եղբայրական մթնոլորտում: Նրանք կարծում էին, թե օգտվելով զինվորական հանդերձանքից՝ կարող են օկուպացնել մեր տարածքները, կարծում էին, թե կարող են կոտրել ժողովրդի կյանքը: Հեղաշրջման փորձի յուրաքանչյուր նոր կանխում մեզ ավելի ուժեղ է դարձնում: Այդպես եղավ նաև հուլիսի 15-ին»: Իսկ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը ողջունել է ժողովրդի հերոսությունը, որը կանխել է երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, ինչպես նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության բոլոր համակիրներին: Աքարը ասել է. «Հուլիսի 15-ին Գյուլենի ահաբեկչական խումբը, որը ներթափանցել է պետական կառույցներ, այդ թվում նաև՝ Թուրքիայի զինված ուժեր, կատարել է դավաճանության չտեսնված ակտ: Դավաճանություն է իրականացվել հայրենիքի, ազգի և ժողովրդավարության հանդեպ: Նրանց գործողությունները «սև բիծ» դարձան Թուրքիայի զինված ուժերի քաջության ու հաղթանակների պատմության մեջ: Ահաբեկիչները արժանի պատասխան են ստացել Թուրքիայի ժողովրդից ու զինված ուժերից: Ժողովրդին դավաճանածները կստանան ամենախիստ պատիժը»: Միանշանակ է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից թուրքական իշխանությունների գործողություններն արդեն նմանվում են նացիստների գործողությունների հետ: Նա զբաղված է այժմ երկրում ամրապնդելով իր իշխանությունը՝ սահմանափակելով քաղաքացիական ազատությունները: Արդեն իսկ ձերբակալվել են մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ: Էրդողանը  Թուրքիան տանում է դեպի տոտալիտար ռեժիմ: Այսպիսին է ՆԱՏՕ-ին անդամ, ԵՄ-ի գործընկեր` այսօրվա Թուրքիան: Աթաթուրքի հիմնած երկրից` այսօր Թուրքիայում գրեթե ոչինչ չի մնացել: «Ժողովրդավարության» անվան տակ Էրդողանը կառուցում է «Նոր Թուրքիա», որը սակայն, ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ: Դա պետությունը դեպի անկում տանող, հասարակական դեգրադացիայի նպաստող Թուրքիան է, որտեղ էլ ավելի է արմատանում իսլամը: Իսկ սա ավելի անհանդուրժող ու արմատական հայացքներով Թուրքիան է` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ու ամենացցուն փաստն այն է, որ Թուրքիայի հասարակությունը հենց այսպիսի Թուրքիայում է այսօր ցանկանում ապրել: Իսկ ովքեր չեն ցանկանում, կամ հայտնվում են ճաղերի հետևում, կամ լքում են երկիրը: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am